×


«Նա նվերներով եւ ուշադրությամբ է պարուրում մեզ». Աստղիկ Սաֆարյանը՝ Մարտի 8-ը Բարսելոնայում նշելու եւ նոր ֆոտոշարքի մասին

Աստղիկ Սաֆարյանը, ով այս շրջանում բնակվում է Բարսելոնայում, նոր ֆոտոշարք է իրականացրել, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Երգչուհու հետ զրուցել ենք կանանց մեկամսյակի կապակցությամբ մայրիկին մատուցած անակնկալի եւ հայրիկից ստացած նվերի մասին:

Աստղիկ Սաֆարյանը


«Վերջերս Իսպանիայում շատ գեղեցիկ մի վայր բացահայտեցի, որը գյուղական տուն էր հիշեցնում: Միանգամից այնտեղ ֆոտոշարք ունենալու միտք ծագեց: Երբ տեղանքում նկարահանումներ իրականացնելու թույլտվություն էի հարցնում, պարզվեց՝ մի քանի օր առաջ իսպանական «Vogue» ամսագիրն էլ այնտեղ ֆոտոշարք է իրականացրել: Հաճելի էր իմանալ, որ նույնը նախընտրում են նաեւ հայտնի ամսագրի մասնագետները: Մեր շարքը ոչ թե ամսագարային «գլամուր» ոճով է, այլ առօրյա կերպար ենք ընտրել: Փորձել ենք տեղանքի գողտրիկ կոլորիտն ու գյուղական տրամադրությունը փոխանցել»,- պատմել է Աստղիկը:

Լուսանկարների հեղինակը Վիկտորիա Ֆեյքն է, որի հետ երգչուհին համագործակցելու շատ առիթներ է ունեցել:

Աստղիկ Սաֆարյանը


Կանանց մեկամսյակի առթիվ Աստղիկն առաջինը մայրիկին է շնորհավորում. «Ծաղկեփնջով եւ նվերով արթնացրի մայրիկիս, երեկոյան էլ միասին ճաշեցինք Բարսելոնայի ժամանցային գեղեցիկ վայրերից մեկում: Այնպես է ստացվել, որ վերջին տարիներին մարտի 8-ն ավելի հատուկ կերպով եմ նշում, քան ծննդյանս օրը: Հայրս բոլոր տոներին է շատ ուշադիր, ամեն անգամ մեզ պարուրում է նվերներով եւ ուշադրությամբ»,- նշել է նա:

Երգչուհին կարծում է՝ յուրաքանչյուր կին գեղեցիկ եւ գրավիչ լինելու իր բանաձեւն ունի.«Կինը պետք է անդադար աշխատի իր արտաքին եւ ներքին գեղեցկության վրա»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վիկտորիա Ֆեյքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին