×


«Մենք փոքրիկ գաղտնիք ունենք». Գուրգեն Դաբաղյանը նշել է 32-ամյակը

Գուրգեն Դաբաղյանը դարձել է 32 տարեկան: Տոնական օրվա մանրամասները երգիչը պատմել է BRAVO.am-ին՝ խոսելով կնոջ անակնկալի մասին, եւ ոչ միայն: «Կեսգիշերին առաջինը հայրս, մայրս, կինս, եղբայրս եւ զարմուհիս շնորհավորեցին ինձ»,-պատմել է հոբելյարը:

Երգչին առավոտյան անակնկալ է մատուցել կինը՝ ողջունելով տորթով եւ փուչիկներով: Իսկ նվերի մասին Գուրգենը նախընտրեց չխոսել.«Մենք մի փոքրիկ գաղտնիք ունենք, չեմ կարող ասել»:

Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ հետ


Գուրգենը խոստովանել է, որ այնքան էլ չի սիրում իր տարեդարձի օրը, սակայն չի էլ տխրում եւս մեկ տարով մեծանալու պատճառով.«Փոքր տարիքում ծնողներս ինձ համար մեծ խնջույքներ էին նախաձեռնում: Իսկ ամենատպավորիչ տարեդարձերից կարող եմ հիշել Հնդկաստանում անցկացրած օրս եւ 30-ամյակիս առաջին անգամ Հռոմում լինելն ընկերներիս հետ, իսկապես անմոռանալի օր էր, իմ երազանք էր լինել Իտալիայում»:

Տորթի մոմերը փչելիս Գուրգենն այս տարի երազանք չի մտապահել, ասում է՝ միանգամից փչել է մոմերն ու մոռացել երազանքի մասին:

Ստեղծագործական նորությունները երգիչը չի շտապել բացահայտել, բայց վստահեցրել է, որ դրանք շատ չեն ուշանա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գուրգեն Դաբաղյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW