Դերասան Թոմ Հենքսը հայտնել է, որ ինքն ու կինը՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնը, Ավստրալիայում վարակվել են կորոնավիրուսով:
Զույգն այս երկիր էր մեկնել՝ մասնակցելու Էլվիս Փրեսլիին նվիրված ֆիլմի նկարահանումներին:
«Ես եւ Ռիտան Ավստրալիայում ենք: Մենք հոգնածություն զգացինք, մրսածություն, մարմնի ցավ: Կինս նաեւ ոչ բարձր ջերմություն ուներ: Ինչպես հիմա ընդունված է աշխարհում, մենք էլ կորոնավիրուսի թեստ հանձնեցինք, եւ պատասխանը դրական է»,-գրել է Հենքսը Թվիթերի իր էջում:
Նա խոստացել է, որ կհետեւեն բժշկական բոլոր ցուցումներին եւ կմեկուսանան բժիշկների հսկողության ներքո այնքան ժամանակ, որքան հարկավոր է:
BRAVO.am
Լուսանկարը՝ Chris Jackson/Getty


×
3,730





