×


Անդրանիկ Հարությունյանը մկրտել է որդուն

Անդրանիկ Հարությունյանի եւ Մերի Հովհաննիսյանի որդին այսօր դարձել է 1 տարեկան: Գրիշայի առաջին տարեդարձին ծնողներն իրականացրել են նաեւ նրա մկրտության արարողությունը, որի ընթացքին հետեւել է BRAVO.am-ը:


Տղային մկրտել են Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, կնքահայրն Անդոյի ընկերն է՝ Արտյոմ Աբրահամյանը:

Դերասանի կինը մեզ հետ զրույցում նշել է, որ երեխային մեկամյակի օրը մկրտելու միտքն իրենն է, կազմակերպչական հարցերով ինքնուրույն է զբաղվել:


«Էլենից հետո Գրիշան երկրորդ կյանք է տվել մեզ: Փորձելու ենք հեքիաթային օր ապահովել իմ հրաշքներին:Միայն ափսոս, որ Գրիշոկը դեռ փոքր է, չի հասկանա օրվա խորհուրդը, բայց հետո կտեսնի եւ կուրախանա»,-նշել է Անդրանիկ Հարությունյանը:


Փոքրիկի մկրտությունից հետո ընտանիքը հարազատների եւ ընկերների հետ առիթը կնշի Երեւանի ռեստորաններից մեկում: Շուրջ 70 հյուրերի թվում են Լիդուշիկը, Ժոռ Մելոյանը, Արմեն Վարդանյանը, Ռաֆայել Ղազանչյանը, Ներսես Մարկոսյանը, Մխիթար Ավետիսյանը եւ այլք:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW