×


«Հետաձգվել էր փոքրիկ վիրահատության պատճառով». Նարինե Պետրոսյանը նոր ֆոտոշարք ունի

Նարինե Պետրոսյանի համար թեմատիկ լուսանկարներն անչափ հետաքրքիր են: Դրամատիկական թատրոնի դերասանուհին նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ մտահղացումն իրենն է:

«Երկար ժամանակ է՝ իմ մտքում կերպարներ են ձեւավորված, որ կցանկանայի մարմնավորել որեւէ ֆիլմում կամ ներկայացման մեջ: Դեռեւս չի ստացվում խաղալ, իսկ ժամանակը գնում է: Մտածեցի, որ այդ կերպարները կարող եմ ստանալ ֆոտոշարքի միջոցով»,- նշել է Նարինեն եւ հավելել, որ Հոլիվուդի Ոսկե դարի  կերպարներն իրեն միշտ են հետաքրքրել: Պաշտում է այդ ժամանակաշրջանի  դերասանուհիներից Մառլեն Դիտրիխին, Գրեյս Քելլիին, Գրետա Գարբոյին եւ այլոց:

Նարինե Պետրոսյանը


Մտահղացումն իրականացնելու համար նա համագործակցել է լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հետ: Ինչպես պատմել է՝ Վիգենն անմիջապես հասկացել է, թե ինչպիսի լուսանկարներ է ակնկալում:

«Մտերիմներից շատերն են ասել, որ էլեգանտ ու դասական ոճն ինձ սազում է: Նմանատիպ ֆոտոշարք Վիգեն Մնոյանի հետ էլի ենք արել 2006 կամ 2007 թվականին: Լուսանկարներն ինձ համար արտահայտչամիջոց են՝ ներկայացնելու արվեստն ու կերպարն իմ պատկերացմամբ: Ֆոտոշարքն այս կերպարով հանդես գալու մի հետաքրքիր ճանապարհ է: Նկարահանումներն անցել են դրական մթնոլորտում: Նույնքան հետաքրքիր է եղել նաեւ նախապատրաստական փուլը: Երկար ժամանակ ամենուր ծխամորճ էի փնտրում: Վերջում պարզվեց, որ ծնողներիս տանը կա: Գլխարկն էլ թատրոնից էի վերցրել: Կարծում եմ՝ ստացանք այն ֆոտոշարքը, որը պատկերացնում էի: Չգիտեմ՝ կլինի ներկայացում կամ ֆիլմ, որտեղ կներկայանամ նման կերպարով»,-ասել է Նարինեն:

Նարինե Պետրոսյանը


Պարզվում է՝ լուսանկարահանումն ավելի վաղ է նախատեսված եղել, սակայն տեւական ժամանակով հետաձգվել է, քանի որ նախանշված օրվանից երկու օր առաջ դերասանուհին փոքրիկ վիրահատություն է տարել:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Վիգեն Մնոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին