×


Տաթեւիկ Ադումյանը եթեր է վերադառնում գլխավոր դերով

3 տարվա դադարից հետո դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը կրկին կնկարահանվի սերիալում: Այս մասին նա տեղեկացրել է ինստագրամյան իր էջի միջոցով:

«Խաբկանք»՝ այսպես է կոչվում USArmenia TV-ի նոր հեռուստանովելը, որում Տաթեւիկը կմարմնավորի գլխավոր հերոսուհուն՝ Էրիկային:

«Խաբկանք» սերիալի պաստառը


«Արդեն կարող եմ Ձեզ հետ կիսվել այն նախագծով, որը երեք տարվա դադարից հետո ինձ կվերադարձնի Ձեր էկրաններին: Այս տարիների ընթացքում մի շարք տարբեր նախագծերից ստացել եմ թե՛ լավ, թե՛ հրաշալի առաջարկներ, սակայն ինչ-ինչ պատճառներով «սիրտս չի կպել»։ USArmenia հեռուստաալիքից այս առաջարկը ստացա նախորդ տարվա հունիսին։ Օրեր անց, երբ ես եւ նախագծի սցենարիստ Անուշիկ Պետրոսյանը խոսեցինք մինչեւ լույս, անգամ կասկած չմնաց, որ ես կմարմնավորեմ գլխավոր հերոսուհի Էրիկային»,-գրել է նա:

Դերասանուհին հավելել է նաեւ, որ անհամբերությամբ սպասում է նկարահանումներին եւ համոզված է, որ վերջնական արդյունքը դուր կգա բոլորին:

Տաթեւիկ Ադումյանը


Նշենք, որ նոր սերիալի դերասանական կազմում են Հովակ Գալոյանը, Անատի Սաքանյանը, Անելյա Գուբրյանը, երգիչներ Արմենն ու Հակոբը, Ավո Ադամյանը եւ այլք:

BRAVO.am
Լուսանկարները՝ Տաթեւիկ Ադումյանի Ինստագրամի էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին