×


Ռոզի Ավետիսովան, Կարմիր ծովն ու կատուները

Ռոզի Ավետիսովան նոր է վերադարձել Շարմ Էլ Շեյխից: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել ճամփորդության լուսանկարները եւ նշել, որ մեկշաբաթյա հանգստի էր մեկնել ընկերների հետ:



«Շրջագայության պլանները կազմել էինք փետրվարի սկզբին: Այդ ժամանակ ամեն ինչ խաղաղ էր, վիրուսի տարածումը չէր ընդլայնվել: Եգիպտոսում էլ ոչ մի խնդիր չենք ունեցել, հանգիստ էր, բացարձակ խուճապ չկար»,- նշել է նա եւ հավելել, որ այնտեղ սոցցանցերի միջոցով են տեղեկացել, որ կորոնավիրուսով վարակվածներ կան Հայաստանում:



Ռոզի Ավետիսովան


Դերասանուհին պատմել է, որ հիմնական ժամանակն անցկացրել է ծովափին, նաեւ հասցրել է լինել հին քաղաքում.«Հիմա էինք որոշել մեկնել, քանի որ աշխատանքային պասիվ շրջանում եմ: Շարմ Էլ Շեյխում առաջին անգամ էի եւ շատ սիրեցի, հատկապես՝ եգիպտական մշակույթի մեծ սիրահար եմ: Այժմ էլ ավելի արմատացավ վերաբերմունքս: Ցավում եմ, որ այն միայն պատմություն է այժմ»:

Ռոզի Ավետիսովան




Ռոզին նշել է, որ իրեն անչափ ուրախացրել է տեղացիների՝ կատուների նկատմամբ հատուկ վերաբերմունքը.«Շատ խնամքով էին վերաբերվում: Հավելեմ նաեւ, որ զարմանալիորեն տարբերվող եւ սիրուն էին կատուները»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Ռոզի Ավետիսովան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին