Լայանայի եւ Ռոլանդ Պողոսյանի դուստրը 5 տարեկան է: Աղջկա տարեդարձի խնջույքը ծնողները ստիպված են եղել կազմակերպել տանը, այն էլ՝ առանց հյուրերի: Էլինայի տոնական օրվա մասին երգչուհին պատմել է BRAVO.am-ին, նաեւ խոսել աշխատանքային դադարի մասին:
«Ամեն տարի պատրաստվել ու մեծ շուքով ենք նշել Էլինայի տարեդարձը՝ մանկական սրճարանում, մանկապարտեզում... Միասին ընտրել ենք հագուստը, տորթը եւ այլն: Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ մտածում էինք տանը նշել՝ հարազատներով, հետո ուղղակի ոչ ոքի չհրավիրեցինք՝ մեր եւ ուրիշների անվտանգության համար»,- նշել է Լայանան:
Էլինան դարձել է 5 տարեկան
Երգչուհին, սակայն, ջանք չի խնայել, որ աղջկա օրն ուրախ անցնի.«Այս տարի նա դիսնեյյան Սոֆյա արքայադստեր կերպարով էր: Ի դեպ, արդեն երրորդ տարին է, որ նրա տոնական հագուստն ինքս եմ կարում: Աղջիկս էլ մեծ հաճույքով ամբողջ տարին հագնում է այդ զգեստը: Մտածեցի՝ այս անգամ նրա հյուրերը կլինեն խաղալիքներն ու տիկնիկները: Հենց նրանց հետ էլ աղջիկս նշեց օրը, կտրեց տորթն ու հյուրասիրեց:): Իսկապես երջանիկ էր, մի րոպե անգամ չի տխրել, որ հյուրեր չկան»:
Այս օրերին երգչուհու ընտանիքը եւս աշխատում է տնից չբացակայել: Ասում է՝ միայն երբեմն դուրս են գալիս զբոսանքի ոչ մարդաշատ վայրերում.«Մեր Ռոբը երեքուկես ամսական է, նրան մաքուր օդը պարտադիր է: Աշխատանքի չեմ գնում, քանի որ արտակարգ իրավիճակ է հայտարարված, իսկ մեր աշխատանքը կապված է հավաքույթների հետ: Այս շրջանում բավական շատ եմ տեսնում իմիջայլոց վերաբերմունք խանութներում, դրսում, հանրային տրանսպորտում: Մարդիկ կարծես չեն վախենում, կամ էլ չեն գիտակցում հարցի լրջությունը»:
Լայանայի դուստրը՝ Էլինան
Տորթի մոմերը փչելիս Էլինան երազանք է մտապահել, որի մասին չի բարձրաձայնել. «Մինչեւ տարեդարձն այնքան նվերներ եք գնել, որ երբեմն ինքն էլ չի հասկանում՝ որն էր ծննդի առթիվ, որը՝ ոչ»,-եզրափակել է Լայանան:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լայանայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: