×


«Խոսում ենք խոհանոցից, սիրուց եւ ապուպապերից». Դավիթ Հակոբյանը եւ Սեդրակ Մամուլյանն ազգականներ են

Դերասան Դավիթ Հակոբյանը եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը բարեկամական կապ ունեն: Դավիթը BRAVO.am-ին ասել է, որ հայտնի խոհարարն իր հայրիկի հորաքրոջ որդին է:

«Հաճախ ենք շփվում: Նա իմ ավագ ընկերն է: Մեր բարեկամությունն էլ ավելի ամրացավ, երբ նա դարձավ եղբորս հարսանիքի քավորը, ինչը շատ կարեւոր էր մեր ընտանիքի համար: Եղբայրս էլ հայտնի կազմակերպություններից մեկի ավագ խոհարարն է»,-մեզ հետ զրույցում նշել է Դավիթը:

Դավիթ Հակոբյանը՝ Սեդրակ Մամուլյանի եւ եղբոր հետ


Դերասանը պատմել է, որ ընդհանուր հետաքրքրություններ ունեն.«Երկուսս էլ ֆուտբոլի մեծ երկրպագու ենք: Ես «Ռեալ Մադրիդ» ակումբն եմ սիրում, նա՝ «Բարսելոնա»: Այդ հրաշալի երեկոների ընթացքում մեծ պատերազմ է լինում: Նաեւ գործընկերներ ենք. նա «Մեգերյան կարպետ»-ի ավագ խոհարարն է, իսկ ես այնտեղի մշտական հաղորդավարներից եմ: Այնպես որ, մեր շփումն ամենօրյա է»:

Դավիթ Հակոբյանը եւ Սեդրակ Մամուլյանը


Դավիթը նշել է նաեւ, որ Սեդրակի հետ հաճելի է խոսել ոչ միայն խոհանոցից, սիրուց, ֆուտբոլից, ընկերությունից, այլ նաեւ նախնիներից, ապուպապերից. «Շատ զարգացած, ժամանակակից եւ խելացի մարդ է: Նրա հետ ամեն ինչից կարելի է խոսել, նաեւ նա շատ լավ հումոր ունի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Դավիթ Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին