×


Հրանտ Թոխատյանը հեքիաթներ կպատմի տնից

Արտակարգ դրության պայմաններում փոքրիկների առօրյան հետաքրքրացնելու հարցում իր ավանդը կունենա Հրանտ Թոխատյանը: Իր մասնակցությամբ հայտնի ներկայացումների տեսագրությունները Ֆեյսբուքում հրապարակելուց հետո դերասանը նոր գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այսօրվանից ամեն օր բոլոր փոքրիկների համար պատմելու է հին ու նոր հեքիաթներ:

BRAVO.am-ը կապ է հաստատել նրա հետ` պարզելու, թե ինչ ձեւաչափ է ընտրել նախաձեռնության համար:

«Հեքիաթներն ուղիղ եթերում չեմ պատմելու. ձայնագրելու եմ, հետո տեղադրեմ իմ ֆեյսբուքյան էջում: Ասեմ նաեւ, որ տանն եմ ձայնագրելու, ոչ թե ստուդիայում»,-ընդգծել է դերասանը:

Հրանտ Թոխատյանը՝ դստեր հետ


Հրանտ Թոխատյանը նշել է, որ մեկ տեսանյութով չի սահմանափակվի.«Քանի որ փոքրիկներն այս շրջանում տանն են, որոշել եմ սոցցանցային հարթակն այս ձեւով օգտագործել նրանց համար: Երբ այս մեկուսացման շրջանն ավարտվի, նոր կմտածեմ ձեւաչափի փոփոխման մասին»:

Թե առաջինը որ հեքիաթն է պատմելու, դերասանը նախընտրել է չբացահայտել, որպեսզի երեկոյան անակնկալ լինի բոլորի համար:

«Սիրելի բալիկներ, սպասելու եմ»,-գրել է Հրանտ Թոխատյանը: Դե, իսկ մեկնաբանություններում մեծահասակները շեշտել են, որ հեքիաթները հաճույքով կլսեն նաեւ իրենք:

Տեքստը`Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարը` Հրանտ Թոխատյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW