Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ժամանակավորապես դադարեցվել են նաեւ Ելենա Արշակյանի երկու նախագծերի՝ «Շիրազի Վարդը» եւ «Սիրուն Սոնա» սերիալների նկարահանումները:
Կադրը՝ «Սիրուն Սոնա» սերիալից
Պրոդյուսերը սոցցանցերում իր հետեւորդներին տեղեկացրել է, որ վերջին շրջանում օրեր շարունակ ծանրաբեռնված եւ շուրջօրյա նկարահանումներ են իրականացրել, որպեսզի ապահովեն առաջիկա սերիաները:
«Եթերից չենք բացակայելու, որովհետեւ մեզ սպասում են»,-գրել է Ելենան:
«Շիրազի Վարդը» սերիալի նկարահանումներին
BRAVO.am-ի հետ զրույցում «Արմենիա TV»-ի հասարակայնության հետ կապերի բաժնից էլ հայտնել են, որ հեռուստաընկերությունը կազմակերպում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններին համապատասխան. «Մենք անում ենք հնարավորը, որպեսզի հեռուստադիտողը եթերում շարունակի դիտել սիրված նախագծերը»։
BRAVO.am


×
20,302





