×


Հատուկ շոու՝ «Եվրատեսիլ 2020»-ի փոխարեն

«Եվրատեսիլ 2020»-ի կազմակերպիչները մայիսի 16-ին հատուկ համերգ կցուցադրեն՝ կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկված շոուի փոխարեն: Այս մասին հայտնում են մրցույթի պաշտոնական կայքում: 

«Ցավոք, այս տարի չի կայանա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը: Դրա փոխարեն մենք մտադիր ենք մայիսի 16-ին երեկոյան եթերում միավորել Եվրոպան յուրահատուկ հեռուստատեսային նախագծի շրջանակում»,- հայտարարել է մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը:

«Eurovision: Europe Shine A Light» (Եվրոպան փայլում է) խորագրով ոչ մրցութային շոուն տեւելու է մոտ երկու ժամ, իսկ հեռարձակումն իրականացվելու է նաեւ մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքով: Շոուի ընթացքում ելույթ են ունենալու այս տարվա 41 պատվիրակները, ինչպես նաեւ մասնակիցներ նախորդ տարիներից:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Եվրատեսիլի կազմակերպիչները հայտնել էին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կանալիք մրցույթի չեղարկման մասին: Որոշումը կայացվել էր կորոնավիրուս համավարակի տարածմանը չնպաստելու նպատակով: Նշենք նաեւ, որ Հայաստանն այս տարվա մրցույթում ներկայացնելու էր հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն՝ իր «Chains Օn You» երգով:

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/
Աղբյուրը՝ eurovision.tv

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին