«Շիրազի Վարդը» սերիալում Սաթենի կերպարում հանդես եկող Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամարդել է BRAVO.am-ին: Դերասանուհու հետ զրուցել ենք նաեւ փոխված առօրյայի եւ հետաձգված ծրագրերի մասին:
«Որքան էլ զարմանալի է, լուսանկարահանումը մոլերից մեկի սննդի կետում ենք իրականացրել: Սնվելու եւ զրուցելու ընթացում լուսանկարվել եմ, չէի հասկանանում՝ ինչ է ստացվելու, բայց նա գիտեր: Արդյունքից շատ գոհ եմ, կարծիքներ դեռ շատ չեն հնչել, բայց ով հավանել է, ուրեմն բարձր ճաշակ ունի»,- ասել է Օլյան եւ նշել, որ ֆոտոշարքի հեղինակը Պարգեւ Այդինյանն է:
Օլյա Հակոբյանը
Դերասանուհին մտաբերել է նաեւ իր առաջին լուսանկարահանումը.«Այն հայրս է իրականացրել՝ ցուրտ ու մութ տարիներին: Երեք տարեկան էի, բայց այսօրվա պես հիշում եմ ընթացքը: «Զենիթ» ֆոտոապարատով էր նկարում, հետո մութ տեղը երեւակում էինք: Հայրիկիս կողմից արված շատ նկարներ ունեմ»:
Օլյա Հակոբյանը՝ որդիների հետ
Նա տասն օր է՝ որդիների հետ մեկուսացել է.«Այս օրերին առհասարակ տնից դուրս չենք եկել, նախապես բավարար քանակով սնունդ եւ անհրաժեշտ իրեր եմ գնել, որ նույնիսկ խանութ գնալու անհրաժեշտություն չլինի: Տղաներս էլ դեռ չեն ձանձրացել, առցանց ուսուցմամաբ են զբաղվում, համակարգչային խաղեր խաղում, հեռուսատացույց դիտում, ամեն ինչ կարգին է: Նեղվում եմ, որ չեմ կարողանում մարզասրահ գնալ, բայց դե, տանն եմ լրացնում պարապմունքներս»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Պարգեւ Այդինյանի եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: