Խոսրով Նալբանդյանի եւ Մարի Բադեյանի ռոմանտիկ հարաբերությունների մասին պատմել ենք դեռ նախորդ տարի: «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում Բագրատի դերակատարն ու պարուհին երեկ նշել են ընկերության մեկամյակը եւ ապագայի պլաններ կազմել:
«Ամփոփելով անցած տարին՝ հասկացանք, որ ժամանակը շատ արագ է թռչում: Իսկ երբ կյանքդ լի է լինում ուրախ պահերով, այն էլ ավելի արագ է անցնում: Այնքան լավ ենք ճանաչում իրար, որ պատրաստ ենք մեր ողջ կյանքը միասին անցկացնել: Այս տարի կնշանվենք, ամուսնությունն էլ շատ չի ուշանա: Հարսանիքի մասշտաբների մասին դեռ չենք մտածել, վստահ եմ՝ ուրախ օր ենք անցկացնելու»,- BRAVO.am-ին պատմել է դերասանը:
Խոսրով Նալբանդյանը եւ Մարի Բադեյանը
Զույգը կարճ ժամանակով եղել է Կասկադում.«Որոշել ենք ամեն տարի մեր ծանոթության օրը գնալ այնտեղ: Այս տարի շատ արագ գնացինք, փոխանակվեցինք նվերներով, շուտ տուն եկանք ու մտերիմների հետ նշեցինք»,- ասել է նա:
Վստահում են իրար.«Նա իմ մասնագիտության նրբություններին ծանոթ է ու լավ գիտի, որ դերասանի համար չկա արգելված տեսարան: Ինքն էլ պարուհի է, ու նույն կերպ էլ ես եմ վերաբերվում իր աշխատանքին: Ոչ ինքն է ինձ խանդում, ոչ էլ՝ ես իրեն: Առիթներ էլ դեռ չենք ունեցել»,- եզրափակել է Խոսրովը:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Խոսրով Նալբանդյանի արխիվից


×
12,203






