Արդեն մեկ ամսից ավելի է՝ դերասաններ Հարություն Հովհաննիսյանն ու Հռիփսիմե Նահապետյանն ամուսիններ են, եւ հասցրել են միասին հանդես գալ նաեւ նոր բեմադրությունում: Նրանք ներգրավված են Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացումում, որի բեմադրիչը Զառա Անտոնյանն է:
Օգոստոսի 29-ին ամուսնացած զույգն այժմ է հանրության հետ կիսվում իրենց հարսանեկան օրվա գեղեցիկ կադրերով։
Հարսին դեպի խորան էին ուղեկցել ավագ եղբայրները, իսկ հարսնաքույրը դերասանուհի Հայարփի Զուռնաչյանն էր:
Հյուրերի թվում էին Աննա Մանուչարյանը, Անդրանիկ Միքայելյանը, Հարություն Սարգսյանը, Վարուժան Մարգարյանը, Անի Խաչիկյանը, Սուրեն Թադեւոսյանը, Եվա Զոհրաբյանը, Էմմա Մկրտչյանը, Յանա Տուրգունյանը, Գրիգոր Խոջայանը եւ ուրիշներ։
Լուսանկարները՝ Ալեքսանդր Գրեբեշկովի


×
115





