×


«Կյանքից կարեւոր ոչինչ չկա, գործը կսպասի». Անի Լուպե

Անի Լուպեն խստորեն հետեւում է ինքնամեկուսացման պահանջին եւ խիստ անհրաժեշտության դեպքում է դուրսուներս անում: Կամերային թատրոնի դերասանուհին BRAVO.am-ին արխիվային ֆոտոշարք է տրամադրել՝ խոսելով մինչ օրս այն չհրապարակելու պատճառի եւ հետաձգված ծրագրերի մասին:

«2018 թվականին եմ իրականացրել այս շարքը: Լուսանկարներն այնքան շատ էին ու մեկը մյուսից լավը, որ այն ժամանակ ափսոսացի բոլոր կերպարները հրապարակել, մի մասը թողեցի անձնական արխիվում: Ֆոտոշարքի հեղինակը դերասան Հայկ Պետրոսյանի կինն է՝ Անի Պողոսյանը, որի հետ համագործակցելու շատ առիթներ եմ ունեցել ու միշտ գոհ եմ մնացել արդյունքից»,- պատմել է Անին:

Անի Լուպեն


Առօրյան պասիվ չէ.«Առանձնատանն ենք ապրում, մեր այգում եմ շատ ժամանակ անցկացնում: Մարզվում եմ, երգեր գրում, լեզուներ ուսումնասիրում. զբաղմունքները շատ են: Կխոստովանեմ՝ աշխատող մարդու համար ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես դժվար է անընդհատ տանը մնալը, բայց այլ տարբերակ չունենք, դա է պահանջում օրենքը, իսկ ես ենթարկվում եմ: Տնից խիստ անհրաժեշտ իրերի գնումների համար եմ դուրս գալիս: Ընկերներիս ու գործընկերներիս շատ եմ կարոտել, սոցցանցերի միջոցով կապի մեջ եմ»:

Անի Լուպեն


Անին նշել է, որ համավարակի պատճառով հետաձգվել են իրենց բոլոր ծրագրերը. «Բայց կյանքից կարեւոր ոչինչ չկա, գործը հաստատ կսպասի»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Պողոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW