×


«Կարանտինը չբաժանեց մեզ». Տիրուհի Հակոբյան

Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը՝ Գրիգոր Հակոբյանի եւ Տիրուհի Հակոբյանի ընթերցմամբ, ապրիլի 15-ին կհրապարակվի Երեւանի տիկնիկային թատրոնի ֆեյսբուքյան էջում: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ արտակարգ դրության այս օրերին դեռ չի հասցրել ձանձրանալ:

«Այս շրջանում անելիքներս բավական շատ են. տանն անընդհատ ինչ-որ բան եմ պատրաստում, փորձարկումներ եմ անում, կարդում եմ, ֆիլմեր դիտում»,-ասել է Տիրուհին եւ հավելել, որ հայրիկի հետ հաճույքով են մասնակցել սիրելի թատրոնի նախաձեռնությանը, այն է՝ հեքիաթներ կարդալ փոքրիների համար:

«Կարմիր բլուր» սերիալում նկարահանվելուց հետո նա հեռուստատեսային նոր առաջարկներ է ունեցել, սակայն չի եղել այնպիսինը, որին կհամաձայներ:

Տիրուհի Հակոբյանը


Խոսելով սիրելիի հետ հարաբերությունների մասին՝ Տիրուհին ասել է.«Կարանտինը մեզ չբաժանեց. բախտս բերել է, որ մենք հարեւաններ ենք: Ես եւ Հայկը նաեւ հատուկ ժամեր ունենք, երբ միասին սպորտով ենք զբաղվում: Նկատել եմ, որ կարանտինն ավելի սերտ է կապում մարդկանց: Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, բոլորս հիմա մտածելու շատ բան ունենք, հասկանալու՝ որն է մեր մեղքն այս ամենում»:

Նախորդ զրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ այս ամռանը ծրագրում են ամուսնանալ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք պլանները փոխվել են.«Օրը որոշված է, որոշ նախապատրաստություններ արել ենք, բայց այժմ ամենակարեւորն այս ճգնաժամը հաղթահարելն է, մնացածի մասին չեմ մտածում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Տիրուհի Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին