Մարտ Բաբայանն արտակարգ դրության այս օրերին կնոջ եւ դստեր հետ տեսակապի միջոցով առցանց լուսանկարահանման է մասնակցել՝ կադրերը տրամադրելով BRAVO.am-ին, նաեւ խոսել է առաջիկա ծրագրերի մասին:
Երգիչն ընտանիքի հետ բնակվում է Մոսկվայում.«Ճիշտ է՝ այնքան էլ լավ ժամանակներ չենք ապրում, բայց ամեն բան կանցնի. ամեն ինչ կախված է մեզնից»,-նշել է նա:
Մարտ Բաբայանի ընտանիքը
Մարտն ասել է, որ այս շրջանը բավական արդյունավետ է անցկացնում.«Վերջապես շատ ժամանակ ունեմ աղջկաս, ընտանիքիս տրամադրելու: Դստերս հետ երգում ենք, եւ ես հասկանում եմ, որ նա գիտի իմ երգացանկը: Խաղում ենք, ստեղծագործում, եւ ասեմ, որ նա շատ տաղանդավոր աղջիկ է»:
Մարտ Բաբայանի կինն ու դուստրը
Երգիչը նշել է, որ իր մի շարք համերգներ հետաձգվել են.«Այս ամենի ավարտից հետո, իհարկե, կլինեն հյուրախաղեր, նկարահանումներ եւ վերջապես, նոր երգեր»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գոհար Մուրադյանի


×
6,024






