Քրիստինա Եղոյանն այս օրերին շարունակում է նկարահանվել «Կինստագրամ» սիթքոմում՝ մարմնավորելով հոգեբան Հռիփսիմեին, եւ ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, նոր կերպարն իրեն նման է քչախոսությամբ, նպատակասլացությամբ եւ հավասարակշռվածությամբ:
Աշխատանքային դադարը երկար չի տեւել.«Անկեղծ ասած, չհասցրի կարոտել նկարահանումները: «Կինստագրամը» բավական հետաքրքիր առաջարկ էր, որը ստացա պրոդյուսեր Արա Բաղդասարյանից, ընդունեցի ու սիրով սկսեցի աշխատել»:
Քրիստինա Եղոյանը
Դերասանուհին նշել է, որ նկարահանումները հետաքրքիր են անցնում. «Չի լինում, որ երկար սպասենք, կամ տեխնիկական այլ բարդություններ: Դե, իսկ անձնակազմի հետ լավ հարաբերություններ ունեմ. ծանոթ չէինք, սակայն առաջին իսկ օրից մտերմացանք եւ ընկերացանք: Մինչ օրս էլ աշխատում ենք առանց խնդիրների ու կոնֆլիկտների»:
Դժվարություններ է առաջացնում սցենարը.«Անկեղծ կլինեմ ու կասեմ՝ երբեմն-երբեմն ստացվում է այնպես, որ համամիտ չեմ լինում սցենարային այս կամ այն լուծման հետ, բայց, այնուամենայնիվ, փորձում եմ ներկայացնել այն, ինչ գրված է»:
Քրիստինա Եղոյանը
Նոր առաջարկները դիտարկելիս կարեւորում է մի շարք հանգամանքներ. «Շատ ուշադրություն եմ դարձնում կերպարի հետաքրքիր լինելուն, թեեւ այս անգամ դրա հնարավորությունը չկար, քանի որ սցենարին ծանոթանալիս գրված էր միայն առաջին սերիան, եւ ես չէի պատկերացնում, թե ինչ զարգացում այն կունենա: Շատ մեծ ուշադրություն եմ դարձնում նաեւ հոնորարին, քանզի շատ կարեւոր է նաեւ աշխատանքիդ դիմաց լավ վարձատրվելը»:
Արտակարգ դրության այս օրերին շարունակում են աշխատել.«Դադար չենք ունեցել: Հույս ունեմ, որ շատերն ինքնամեկուսանալով վերլուծել են իրենց կյանքն ու վերաարժեւորել: Կասեմ միայն, որ հիմա ավելի եմ կարեւորում ու կարոտում ընկերական շփումներն ու զբոսանքները»:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Քրիստինա Եղոյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: