«Պատվից առավել» սերիալից հետո հեռուստատեսային իր աշխատանքը Լիլիթ Սարգսյանը շարունակում է՝ նկարահանվելով «Սիրուն Սոնա» նախագծում: Կերպարների տարբերությունների մասին նա պատմել է BRAVO.am-ին, պատասխանել է նաեւ անձնական կյանքին վերաբերող մեր հարցին:
«Նախորդ սերիալում կերպարս բացասական էր, հետեւաբար, հեռուստադիտողների մեծամասնությունն ինձ չէր սիրում: Իսկ երբ սկսեցի հանդես գալ Հակինթի դերում, շատ դրական արձագանքներ լսեցի: Հերոսուհիս բարի, ընկերասեր եւ հավատարիմ է՝ նախորդ կերպարիս հակապատկերը»,-նշել է դերասանուհին:
Լիլիթ Սարգսյանը
Խոսելով Հակինթի հետ իր նմանությունների մասին՝ Լիլիթն ասել է.«Բավական նման ենք. ես էլ եմ սիրում եւ նվիրվում ընկերներիս, բայց ի տարբերություն հերոսուհուս՝ խորհուրդներ չեմ տալիս, երբեմն դրանք հակառակ ազդեցություն կարող են ունենալ»:
Դերասանուհին խոստովանել է, որ հանգստի կարիք ուներ.«Միշտ ցանկացել էի երկար դադար ունենալ՝ մտքերս, անելիքներս իմի բերելու համար, որ հասկանամ՝ ինչ եմ արել, եւ որն է լինելու հաջորդ քայլը: Այս շրջանում հիմնականում կարդում եմ, ֆիլմեր եմ դիտում, նաեւ ժամանակս ընտանիքիս հետ եմ անցկացնում»:
Լիլիթից հետաքրքրվեցինք նաեւ անձնական կյանքում իրավիճակով, քանի որ մեր նախորդ հարցազրույցներից մեկում նշել էր, որ ընկեր ունի.«Մենք բաժանվել ենք, ավելին չեմ ուզում ասել»,-եզրափակել է նա:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Սարգսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: