×


Ամուսնու եւ դուստրերի անակնկալը Մանո Գրիգորյանի 36-ամյակին

Մանո Գրիգորյանը դարձել է 36 տարեկան: Դերասանուհի-պարուհին BRAVO.am-ին պատմել է, որ ծննդյան օրն անցկացրել է ընտանիքի հետ, եւ նրանց մատուցած անակնկալն իրեն շատ է հուզել:

«Օրս սկսվեց սովորականի պես՝ ի տարբերություն իմ նախորդ տարեդարձերի: Ես արթնացա իմ ժամին եւ գնացի վազելու: Երբ տուն եկա, նկատեցի՝ գետնին սլաքներ են արել, որոնք ինձ տարան հյուրասենյակ: Այնտեղ դրված էր գեղեցիկ զգեստ՝ իր կոշիկներով, նաեւ գրություն, որ պետք է հագնեմ եւ դուրս գամ: Ես խելոք, հեզ ու հնազանդ կատարեցի առաջադրանքը, դուրս եկա եւ տեսա իմ անակնկալը: Նրանք կոլաժ էին սարքել իմ լուսանկարներով եւ գեղեցիկ բարեմաղթանքներով, որ ես աշխարհի ամենալավ մայրն եմ, իրենց թագուհին եմ, միշտ լինեմ գեղեցիկ»,-պատմել է հոբելյարը:

Սարգիս եւ Մանո Գրիգորյանները՝ դուստրերի հետ


Ինքնամեկուսացման այս օրերին Մանոն արթնանում է առավոտյան ժամը 6-ին եւ շտապում վազելու.«Սկզբում դժվար էր շուտ արթնանալը, բայց մենք շատ ժամանակ ենք կորցնում քնելու վրա: Այժմ էլ պահպանում եմ օրգանիզմին անհրաժեշտ 6-8 ժամ քունը, բայց արթնանաում եմ ժամը վեցին: Ի դեպ, այդ ժամանակ օրգանիզմդ, ուղեղդ լրիվ այլ կերպ է սկսում աշխատել, երբ շատերը քնած են, դու շատուշատ բաներ ես հասցնում անել: Արեւը մեզ մեծ էներգիա, ուժ է տալիս»:

Մանո եւ Սարգիս Գրիգորյանները


Մանոն դժվարացել է նշել՝ որն է լինելու առաջին բանը, որ կանի համաճարակի նահանջից հետո.«Անելիքը չգիտեմ, բայց պետք է շնորհակալություն հայտնեմ այն ամենի համար, ինչ ինձ տվեց այս մեկուկես ամսվա մեկուսացումը: Շատ բաներ հասկացա, մտածելու ժամանակ ունեցա, գնացի դեպի իմ հոգու խորքերը, հանգստացա, խաղաղվեցի, ինչի համար պետք էր լիքը ազատ ժամանակ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մանոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին