×


«Չեմ կըրնա...». Թամար Կապրելյանի «Նվակը» Կոմիտասի երգերով նոր ալբոմ ունի

Ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն ամուր կապերով կապված է Հայաստանի հետ: Վերջին հինգ տարիներին գրեթե մոռացել է իր կարիերայի մասին եւ զբաղվում է երիտասարդ, տաղանդավոր երաժիշտների պրոդյուսինգով: BRAVO.am-ի հետ զրույցում Թամարը պատմել է խորհրդանշական նոր ալբոմի մասին, վերհիշել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր առաջին այցը:

«Շուրջ հինգ տարի է՝ ես, Սեբու Սիմոնյանը եւ Միքայել Ոսկանյանը հիմնել ենք «Նվակ» երաժշտական նախագիծը: Երեք տարի առաջ ես շրջեցի Հայաստանի եւ Արցախի տարբեր քաղաքներով, գյուղերով եւ երկար փնտրտուքներից հետո գտա իմ հայ արտիստներին: Աղջիկներից մեկին էլ Ինստագրամի միջոցով եմ գտել: Հիմա նրանք չորսն են»,-նշել է նա:

Թամար Կապրելյանը


«Նվակն» այսօր ներկայացրել է նոր ֆոլք ալբոմ՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «Չեմ կըրնա...» խորագրով սկավառակը ներառում է Կոմիտասի 5 ստեղծագործություն՝ նորովի գործիքավորմամբ:


«Երկար ժամանակ էր, ինչ աշխատում էինք «Կոմիտաս» ալբոմի վրա: Երգերից չորսը կատարում են մեր հայ աղջիկները, իսկ մեկը՝ «Անձրեւն եկավ» ստեղծագործությունը, ես, Սեբուն եւ Տաթեւը: Պրեմիերայի համար ապրիլի 24-ից հարմար օր ընտրել չէինք կարող»,-ասել է Թամարը:




Նա պատմել է, որ Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր առաջին անգամ այցելել է 2014 թվականին.«Այդ օրն այնպես է տպավորվել իմ մեջ, որ երբեք չեմ մոռանա: Այդ օրը ես զգացի 1 500 000 հոգիների ներկայությունը: Ապրիլի 24-ը գերզգացմունքային օր է: Այն ցավը, որ կա բոլորիս հոգիներում, երբեք չի անցնի»:

Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Թամար Կապրելյանը





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW