Սերիալային դերերից հետո Բեն Ավետիսյանը ներկայանում է հեռուստատեսային մեկ այլ ձեւաչափում՝ սիթքոմում: «Հարս չկա» հումորային նախագծում իր մարմնավորած կերպարի, նոր անձնակազմի հետ հարաբերությունների մասին նա պատմել է BRAVO.am-ին:
«Առաջարկը ստացել եմ Միացյալ Նահանգներում՝ Մենչից: Միասին քննարկեցինք, հասկացանք, որ կստացվի, եւ համաձայնեցի: Առաջին անգամ եմ «Արմենիա» հեռուստաընկերության հետ համագործակցում»,-նշել է դերասանը:
Բեն Ավետիսյանը
Բենը խոստովանել է, որ նոր դերի հետ կապված դժվարությունները հաղթահարելու հարցում իրեն աջակցել է նախագծի պրոդյուսերը՝ Արմեն Պետրոսյանը.«Փորձում էի հասկանալ՝ արդյոք կարող եմ ճիշտ ներկայանալ սիթքոմում, եւ ամենամեծ ուժը ստացա Մենչից, ով ինձ զինել էր հավատով ու համարձակությամբ: Շատ շնորհակալ եմ նրան»:
Անձնակազմի հետ մտերմացել է.«Նոր թիմ է: Ոմանց հետ քիչ թե շատ ծանոթ էի, սակայն եղան նաեւ նոր ծանոթություններ, ինչի համար անչափ ուրախ եմ: Մեր նկարահանումներն անցնում են չափազանց ուրախ ու առողջ մթնոլորտում: Հավաքված են շատ լավ ու հումորի զգացումով անհատներ»:
«Հարս չկա» սիթքոմի դերասանական կազմը
Խոսելով իր կերպարի մասին՝ Բենը նշել է.«Արեգն ապրել է ԱՄՆ-ում՝ բարեկեցիկ պայմաններում, ստացել է այն, ինչի մասին երազում են գրեթե բոլորը: Բարի է ու խելացի: Միշտ փնտրել է անկեղծ սեր եւ երազել համեստ կյանքի մասին: Հայաստան գալուն պես Արեգի համար սկսվում են տարատեսակ փորձություններ: Իսկ ամենից կարեւորն այն է, որ նոր կերպարս մարդկանց ապացուցում է՝ գումարն ամենակարեւորը չէ այս կյանքում»:
Արտակարգ դրության պայմաններում նրանք շարունակում են նկարահանվել. «Թեպետ որոշ բաներ բարդացել են, սակայն շարունակում ենք աշխատել: Իսկ ես առավել շատ սկսեցի գնահատել ազատությունը: Յուրաքանչյուր հասարակ բանի մեջ էլ պետք է կարողանաս երջանկություն գտնել: Ինչ խոսք, շատ եմ կարոտում աշխույժ Երեւանը»:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Բեն Ավետիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: