×


Հայ աստղերը կմասնակցեն առցանց բարեգործական մեծ համերգի

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպել է համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգ՝ սիրված ու ճանաչված ավելի քան 40 հայ արտիստների մասնակցությամբ, որը մայիսի 2-ին ուղիղ կհեռարձակվի հիմնադրամի Youtube-ի պաշտոնական ալիքում՝ ժամը 20:20-ին Երեւանի եւ առավոտյան ժամը 9:20-ին Լոս Անջելեսի ժամանակով:

Համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում Covid19-ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ եւ համապատասխան դեղորայք:

Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան «Dvin Music Hall»-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, իսկ Լոս Անջելեսի հայ արտիստները համերգին կմիանան տնից՝ առցանց: Համերգին մասնակցություն կունենան մշակութային գործիչներ Երեւանից, Լոս Անջելեսից, Մոսկվայից, Բեյրութից, Բրյուսելից:

Ելույթ կունենան Արթուր Գրիգորյանը, Հարութ Փամբուկչյանը, Թաթա Սիմոնյանը, Արամեն, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Սարո Թովմասյանը, Էրիկը, Արամ MP3-ն, Կարենը եւ Սեւակը, Սոնա Ռուբենյանը, Գարիկ Պապոյանը, Իվետա Մուկուչյանը, Կամո Սեյրանյանը, Հայկոն, Սոֆի Մխեյանը, Մարգարիտա Պոզոյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Անդրեն, Աշոտ Ղազարյանը, Եվգենի Պետրոսյանը, Սեբուն եւ ուրիշներ:



Երեւանից հաղորդավարներն են Գրիշա Աղախանյանը եւ Շողեր Թովմասյանը, Լոս Անջելեսից՝ Լուիզա Շառամաթյանը: Համերգը կլինի անվճար բոլորի համար եւ ուղիղ կհեռարձակվի YouТube-ի պաշտոնական ալիքում: Այն անձինք, ովքեր կցանկանան հետեւել համերգին VR (Virtual Reality) տարբերակով կարող են ձեռք բերել տոմսեր՝

- https://buy.am/togetherwecan $5

- VR Ticket ՝ https://vrticket.page.link/APP $5 + միջնորդավճար App store-ում կամ Play Market-ում:

Տոմսերի ձեռքբերման, արտիստների ամբողջական ցանկի, ինչպես նաեւ #TogetherWeCan չելենջի շրջանակում հիմնադրամի նախաձեռնած ֆլեշմոբի մասին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://www.tovmasyanfoundation.com/ : 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին