×


«Բացասական ու կեղծ մարդիկ կորան իմ կյանքից». Մերի Մարտիրոսյանի «արտակարգ» 37-ամյակը

Մերի Մարտիրոսյանը երեկ կարանտինային պայմաններում նշել է 37-ամյակը: Նա BRAVO.am-ին ասել է, որ այս տարի պլանավորել էր մեծ շուքով տոնել տարեդարձը, բայց համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ օրն անցկացրել է տանը:

«Փոքրիկ հավաքույթ կազմակերպեցի, շատ լավ անցավ: Փաստորեն հնարավոր է նաեւ տան պայմաններում ուրախ ծնունդ նշել: Ես իմ ծննդյան օրը շատ եմ սիրում: Ամեն տարի ասում եմ՝ այս տարի իմ լավագույն տարեդարձն էր, բայց հաջորդ տարի այնքան լավ է անցնում, որ այդ մեկն է դառնում ամենալավը: Չի եղել, որ տարեդարձս վատ անցնի: Այս տարվանն էլ, վստահ կարող եմ ասել, դասվեց լավագույն ծննդյան օրերի շարքին»,-պատմել է նա:

Մերի Մարտիրոսյանը


Մերիին առաջինը շնորհավորել են դուստրերը.«Թղթից ծաղիկներ, բացիկներ էին պատրաստել: Ասացին՝ քանի որ խանութները փակ են, բնական ծաղիկներ չէին կարող գնել:): Կեսգիշերին ծաղիկներ եմ ստացել գաղտնի երկրպագուից»,-ասել է հոբելյարը եւ հավելել, որ 30-ից հետո կինն ավելի գրավիչ է դառնում.«Հասկանում ես, որ կյանքը նոր գույներով է լցվում, ավելի խորքային ես ընկալում երեւույթները, ավելի ես գնահատում կյանքն ու մարդկանց»:

Տորթի մոմերը փչելիս չի մոռացել երազանք մտապահել.«Երազանք կպահեմ, եթե նույնիսկ 88 տարեկան լինեմ: Հետաքրքիր է, որ իմ բոլոր երազանքները կատարվում են: Այս տարվանը չեմ ասի, քանի որ դեռ չի կատարվել, բայց նախորդ տարվանը կատարվել է. երազանք էի պահել, որ բոլոր բացասական ու կեղծ մարդիկ իմ կյանքից անհետանան: Այս մեկ տարվա ընթացքում այդպիսի մարդիկ կորան իմ կյանքից»:

Մերի Մարտիրոսյանը` դստեր հետ


Մերին նշել է, որ կարանտինի արդյունքում սկսել է ավելի շատ զբաղվել երեխաների խնամքով.«Հիմա եմ հասկանում, թե ինչ է նշանակում լինել տան կին, քանի որ առաջ առավոտյան գնում էի աշխատանքի եւ միայն երեկոյան վերադառնում: Տան գործերով, բալիկներիս խնամքով մայրիկս էր զբաղվում: Հիմա այդ ամենը ես եմ անում, դրա համար էլ չեմ ձանձրանում: Այս օրերին առանձնահատուկ խոհարարական տաղանդ իմ մեջ չի արթնացել. պատրաստում եմ առօրյա ուտեստներ՝ չհաշված դոնդողը:)»:

Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մերի Մարտիրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին