×


«Իմ առաջին համբույրը շատ ծիծաղելի ու մանկական էր». Հռիփսիմե Սարգսյան

«Շիրազի Վարդը» սերիալում Շողերի դերակատար Հռիփսիմե Սարգսյանն իր պորտֆոլիոն հարստացրել է նոր ֆոտոշարքով, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:  Երիտասարդ դերասանուհին այս անգամ պատասխանել է մեր սիրային բլից հարցերին՝ նշելով՝ ինչի էր նման իր առաջին համբույրը, եւ ոչ միայն:

Սերը մարդուն մաքրում է արատներից եւ մոտեցնում Աստծուն:

Սիրել՝ նշանակում է պայքարել: Յուրաքանչյուր մեծ սեր բախվում է ամենատարբեր կոնֆլիկտների: Սիրում են հոգով ուժեղները:

Առաջին հայացքից կա ձգողականության ուժ:

Սիրահարվածները նման են ծաղկած ծաղիկների:

Հռիփսիմե Սարգսյան
ը


Սիրելու իմ տարբերակը... Չենթարկվող ու ընդվզող մարդ եմ եւ կարծում եմ՝ լավագույն դրսեւորումը ենթարկվելս կլինի:

Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել մորուքը:

Վանել՝ հիմար աչքերը:

Տղամարդը պետք է լինի կնամեծար:

Կյանքն առանց սիրո անհեթեթություն է:

Հռիփսիմե Սարգսյան
ը


Երբ սիրում ես, կյանքդ արժեւորվում եւ իմաստավորվում է: Սերը մարդուն ուժ է տալիս ու միտք է լուսավորում:

Հանուն սիրո պատրաստ եմ հեռանալ մորս գրկից:

Կապ չունի՝ ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա տղամարդը, պիտի ազնիվ հոգի լինի: Ինձ նման հիվանդ լինի «դոնքիշոտությամբ»:

Սիրած էակի կողքին արթնանալ՝ նշանակում է ուժ ունենալ ապրելու մինչեւ ծերություն:

Սերը կապույտ է:

Մինչ ամուսնանալը պետք է գտնել մեկին ամուսնանալու համար:), իսկ դա ծանր աշխատանք է:

Իմ առաջին համբույրը ոչնչի նման չէր. շատ անարվեստ, ծիծաղելի ու մանկական էր:

Շուտ ամուսնանալ՝ նշանակում է կործանել կյանքդ:

Հռիփսիմե Սարգսյան
ը


Առաջին ժամադրությունը պետք է լինի միակը:

Երբ սիրում ես, պետք է պահպանես, պաշտպանես սերդ:

Տղաներին դուր է գալիս իմ… ցավոք սրտի, ոտքերն ու շրթունքները:

Կամուսնանամ, եթե … Չեմ ամուսնանալու:

Չեմ սիրում տղաների, ովքեր չեն աստվածացնում կնոջը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին