Լալա Մնացականյանի եւ նկարիչ Աշոտ Մնացականյանի միակ դուստրը՝ Մանեն, երեկ՝ մայիսի 13-ին, նրանց տղա թոռ է պարգեւել: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին դժվարացավ խոսել զգացողությունների մասին՝ նշելով, որ անսահման երջանիկ է:
«Աղջիկս ու փեսաս անակնկալների սիրահար են: Դստերս՝ ծնարանում գտնվելու ընթացքում ինձ ոչինչ չեն ասել. խնայել էին նյարդերս, փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո նոր իմացել եմ: Ժողովրդական մի լավ խոսք կա՝ իմանայի տատիկ լինելն այդքան քաղցր բան է, առաջինը տատիկ կդառնայի: Խստորեն հետեւում եմ մեկուսացման հորդորներին ու մինչ այս դեռ չեմ տեսակցել նրանց: Փեսայիս մայրն է ծննդատանը խնամում նրանց, ես ու ամուսինս էլ զբաղվում ենք մեր ավագ թոռնիկի՝ Էվայի խնամքով»,- պատմել է նա:
Լալա Մնացականյանը
Ծնողներն Արէ անունն են ընտրել նորածնի համար.«Երկու երեխաների դեպքում էլ իրենք են անունը որոշել: Շատ հետաքրքր տարբերակ են ընտել: Ասեմ, որ Է տառը մեր ազգի համար շատ խորհրդանշական է, նույնիսկ կենաց ասելուց եւ խմելուց առաջ մենք «Է» ենք բացականչում»:
Դերասանուհին երազում է չորս թոռ ունենալու մասին.«Իմ աղջիկը մեկն է, ուզում եմ՝ գոնե ինքը շատ երախաներ ունենա: Մեր ազգը շատ է կարեւորում երեխայի սեռը. երբ իմանում են՝ կինը հղի է, առաջինը սեռն են հարցնում: Մեր ընտանիքին երբեք չի հետաքրքրել երեխայի տղա կամ աղջիկ լինելը, կարեւորել ենք առողջ եւ անփորձանք լույս աշխարհ գալը: ժողովրդական մի լավ խոսք կա՝ առաջինն ինչ լինում է, լինի, երկրորդը թող հակառակը լինի. մենք այն իրականացրինք (ծիծաղում է,-հեղ.): Ես ու ամուսինս էլ միշտ մտածել ենք երկրորդ երեխա ունենալու մասին, բայց ինչպես ասում են՝ մեր որոշելը քիչ է, պետք է Աստված կամենա: Երբ հարցնում են՝ ինչու եմ մեկ երեխայով սահմանափակվել, պատասխանում եմ, որ այս հարցում ինձ համար կարեւորը որակն է եղել, ոչ թե քանակը: Պետք է մեծամտանամ՝ աղջիկս իր բարձր որակով լրացրեց բոլոր բացերը»,- եզրափակել է Լալա Մնացականյանը:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լալա Մնացականյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: