Երեւանում կյանքից հեռացել է Գոհար Ջավուկցյանի մայրը: Ցավալի լուրով երգչուհին կիսվել է սոցցանցային իր էջում՝ հրապարակելով մայրիկի հետ լուսանկարը:
«Կներես ինձ, մա՛մ: Կարոտս, ցավս... Առանց քեզ ես ո՞նց ապրեմ, մա´մ»,- գրել է Գոհարը:
Հիշեցնենք, երգչուհին ամուսնությունից հետո բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ էլ ապրիլի 22-ին ծնվել էր առաջնեկը՝ Սառան:
BRAVO.am-ը միանում է բոլոր ցավակցություններին:


×
27,275






