2019 թվականի հունիսին պսակադրված Սիրուն Մինասը եւ Ռաֆայել Վարդանյանը շուտով ծնողներ կդառնան: Պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրունը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ երեխայի սեռը կպարզեն նրա լույս աշխարհ գալու օրը:
Հղիության երրորդ եռամսյակում է.«Լուրն իմանալու պահին անբացատրելի ուրախություն եւ հուզմունք զգացի: Ինչքան էլ որպես կին սպասում ես այդ լուրին, մեկ է՝ այդ պահին անսպասելի ավետիս է: Շատ շուտով արդեն մեր փոքրիկը մեզ հետ կլինի: Որոշել ենք սեռը մինչեւ ծնվելը չիմանալ. կապ չունի՝ աղջիկ է, թե՝ տղա, միեւնույն է՝ նույն անհամբերությամբ ենք սպասում: Երկու սեռի համար էլ անվան տարբերակներ առանձնացրել ենք»:
Սիրուն Մինասը
Սկսել են զբաղվել ապագա փոքրիկի համար անհրաժեշտ իրերի գնումներով.«Բոլոր հարցերում ենք իրար օգնում, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է մեր բալիկին: Գնումներին ու քննարկումներին ակտիվ մասնակից է նաեւ ամուսինս»:
Խոսել ենք նաեւ պանդեմիայի պատճառով հետաձգված ծրագրերից.«Հստակ գործեր չունեինք այս ժամանակաշրջանի համար նախատեսված, միայն մեր ճանապարհորդություններն են չեղարկվել: Մեկուսացումը մեր դեպքում դրական ժամանցի տեսակ էր՝ ավելի շատ միասին լինելու, մտքերը եւ հետագա պլանները կազմակերպելու համար»,- եզրափակել է ապագա մայրիկը:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սիրուն Մինասի արխիվից
View this post on Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: