×


«Բացերն ենք լրացնում». Արամեի նոր տեսահոլովակն ու ամառվա ծրագրերը

Արամեն այսօր նոր աշխատանք կներկայացնի երկրպագուներին: «Ալագյազ» ժողովրդական երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, երաժշտության մշակումն արել են Կարենն ու Սեւակը, գործիքավորումը՝ Մարտին Միրզոյանը, երգչի ոճով զբաղվել է Արամ Նիկոլյանը:

«Վերջին շրջանում Արամեն հաճախ է ժողովրդական հայտնի երգերի քավեր տարբերակները կատարում: «Ալագյազը» սոցցանցերում բավական մեծ տարածում ունեցավ, որոշեցինք ձայնագրել, եւ այնքան լավ ստացվեց, որ միանգամից տեսահոլովակ նկարահանելու մասին մտածեցինք»,- BRAVO.am-ին ասել է ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը:

Նկարահանումներն իրականացրել են Հայաստանի գեղատեսիլ վայրերում, երբ կարանտինային խստացումները մեղմացվեցին.«Միայն բացօթյա տեսարաններ են, պահպանել ենք անվտանգության բոլոր կանոններն ու ֆիզիկական հեռավորությունը: Մեծ թիմ չի աշխատել, ներկաներն էլ առողջ են եղել»,-նշել է նա:

«Ալագյազ» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Ամռան ընթացքում այլ պրեմիերաներ էլ կլինեն.«Նախկինում շրջագայությունների պատճառով չէինք կարողանում հաճախ տեսահոլովակներ նկարահանել: Օգտվելով ստեղծված իրադրությունից՝ այդ բացերն ենք լրացնում: Հաջորդիվ զուգերգ կլինի ռուսաստանաբնակ սկսնակ երգչուհի Ստելլայի հետ, աշխատանքներն արդեն նախապատրաստական փուլում են: «Պատուհանդ բաց արա» մեղեդային երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտության հեղինակը՝ Ռիչարդ Մադլենյանը:

Ռուսալեզու երգ էլ ունենք՝ «Корабль жизни», որը բավական խոր ասելիք ունի: Վաղուց պատրաստված մի երգ էլ կա՝ «Ես ու դու», այն նույնպես առաջիկա ամիսներին տեսահոլովակ կունենա»:

Համավարակի պատճառով չեղարկվել են Արամեի համերգային շրջագայությունները. «Կանադայում, Թուրքիայում եւ Ռուսաստանի մի շարք քաղաքներում համերգներ ունեինք, որոնք տեղափոխվել են տարեվերջ, տեսնենք՝ ինչպես կստացվի: Կորպորատիվ միջոցառումների մասին էլ չխոսեմ. դրանց թիվը շատ-շատ էր»,-եզրափակել է Սյոման:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սյոմա Կոդաբաշյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport