Նախկին ամուսիններ Աբել Աբելյանի եւ Օլյա Հակոբյանի ավագ որդին դարձել է 7 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Էրիկի տարեդարձի առթիվ այգիներից մեկում բացօթյա փոքրիկ խնջույք են կազմակերպել:
«Նրա տոնական օրը շատ ուրախ է անցել: Առաջինը շնորհավորել է կրտսեր եղբայրը՝ Ռոբը: Ստեղծված իրավիճակում բացօթյա միջոցառման տարբերակն ընտրեցինք: Փոքրաթիվ հավաքույթից չի նեղվել, առհասարակ, մարդաշատ միջոցառումներ չի սիրում, նախընտրում է ամենահարազատ մարդկանց հետ լինել»,- ասել է Օլյան՝ հավելելով, որ աքսեսուարներն ու տորթը տղայի սիրելի հերոսների պատկերներով են եղել:
Էրիկը դարձել է 7 տարեկան
Դերասանուհին գիրք է նվիրել հոբելյարին.«Շատ տարբեր նվերներ, հետաքրքիր խաղալիքներ էի առել, բայց կառանձնանցնեմ «Փոքրիկ իշխանը» գիրքը, քանի որ տղաս շատ ուրախացավ»:
Օլյա Հակոբյանը՝ որդիների հետ
Օլյան վերհիշել է նաեւ որդու լույս աշխարհ գալու օրը.«Երեխաներիս ծնվելուց հետո կյանքս փոխվել է՝ արժեւորվել ու իմաստավորվել: Առաջնեկիս ծնվելու պահին անբացատրելի զգացողություններ եմ ունեցել. ով մայր է, ինձ կհասկանա: Սկսեցի ապրել նրանց համար, ոչ թե՝ իմ: Ճիշտ է՝ ինձ համար էլ եմ ապրում, բայց առաջնայինն իրենք են: Ինչ խոսք, աղջիկ ունենալու մասին մտածել եմ, բայց միայն մտածել, ոչ ավելին (ծիծաղում է,-հեղ.)»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Օլյա Հակոբյանի արխիվից եւ Աբել Աբելյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: