Դերասան-ամուսիններ Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն իրենց երկու բալիկների հետ օրերս նոր ֆոտոշարք են իրականացրել, որն էլ Դրամատիկական թատրոնի դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին: Լուսինի հետ զրուցել ենք ոչ միայն լուսանկարահանումից, այլեւ ընտանիքի առօրյայից:
«Ճիշտն ասած՝ մտածում էինք հատուկ Արայի համար լուսանկարահանում կազմակերպել՝ նրա այս տարիքը լավ հիշելու համար:): Գնացինք, որպեսզի նրան ու Ռուզիկին լուսանկարեն, բայց չդիմացանք գայթակղությանը, եւ ընտանեկան ֆոտոշարք դարձավ՝ չնայած, որ ես ու Վահագնը չէինք պատրաստվել»,- պատմել է դերասանուհին:
Լուսին Վարդանյանը՝ որդու հետ
Փոքրիկն իրեն հրաշալի է պահել լուսանկարահանման ընթացքում.«Սկզբում քնած էր, եւ շատ լավ կադրեր ստացանք, հետո արթնացավ ու մեծի պես ենթարկվեց՝ միշտ ժպիտով: Իհարկե, մի պահ մենք շատ էինք ոգեւորվել, ավելի բազմազան կադրեր էինք ուզում ստանալ, բայց այդ ժամանակ հիշեցրեց, որ երեխա է եւ հոգնել է»:
Լուսինից հետաքրքրվել ենք՝ ինչպիսին է իրենց առօրյան այս օրերին.«Ինչպես շատերը, մենք էլ ընտանիքով մեկուսացել ենք: Փորձում ենք գոնե մի քիչ հետաքրքիր բաներ մտածել: Ամուսինս չի դադարել աշխատել, բայց՝ հեռավար, քանի որ աշխատավայրը փակ է: Նաեւ ժամանակ չի կորցնում լավ ֆիլմեր ու սերիալներ դիտելու հարցում: Ցավոք, ես դեռ չեմ հասցնում միանալ նրան. երեխաների խնամքով եմ զբաղված: Առավոտյան աշխատում ենք աղջկաս ու տղայիս հետ բակ դուրս գալ, վազել, հետո Արային քնեցնում եմ եւ Ռուզիկիս հետ յոգայով զբաղվում: Սա՝ որպես ժամանց, բայց այս ընթացքն ուզում եմ օգտագործել եւ աշխատել նաեւ նոր դերի վրա՝ նոր ներկայացման մեջ ներմուծելու համար»։
Ռուզաննան եւ փոքրիկ Արան
Դերասանուհին նշել է նաեւ, որ հետեւել եւ հետեւում են պարետի որոշումներին. «Համաճարակի հետեւանքով սթրեսը սկզբում զարմանալիորեն ավելի շատ էր, քան՝ հիմա, ի վերջո մարդն ամեն ինչին էլ սովորում է»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լուսին Վարդանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: