×


«Ջերմում էի եւ համուհոտ չէի զգում». Գոռ Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով

Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Գոռ Համբարձումյանն ընտանիքի հետ մեկուսացել է: Գոռն օրերս կորոնավիրուսի թեստ էր հանձնել, պատասխանը դրական է եղել: Նրանից հետաքրքրվել ենք՝ ինչպիսին է ինքնազգացողությունը:

«Հակահամաճարակային կանոններին խստորեն հետեւել եմ, բայց եթե վիրուսը մոտ է, վարակվելն անխուսափելի է, իմ սեփական փորձից եմ ասում»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դերասանը եւ հավելել, որ առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես հանձնել է թեստը.«Հիմա շատ լավ եմ, սկզբում էլ լավ եմ եղել, ուղղակի ջերմում էի եւ համուհոտ չէի զգում: Ամբողջ ընտանիքով մեկուսացել ենք, քանի որ բոլորը կոնտակտավոր են համարվում: Բուժում ստանում ենք այնքանով, որ վիտամինային սնունդ ենք ընդունում: Փառք Աստծո, թոքաբորբ չունենք»:

Գոռը հորդորել է լուրջ վերաբերվել խնդրին.«Կան բազմաթիվ վարակակիրներ: Պետք է ուշադիր լինել, փորձել չվարակվել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարը՝ Գոռ Համբարձումյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW