×


Մանե Գրիգորյանի նեղսրտելու առիթն ու դստեր հետ զվարճալի տեսանյութերը

«Առավոտ լուսո» հեռուստածրագրի հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը արտակարգ դրության ողջ ընթացքում եթերից չի բացակայել: Աշխատանքային արտասովոր պայմանների, կյանքի նոր ռիթմին հարմարվելու, ինչպես նաեւ իր եւ դստեր՝ Կայայի նոր զբաղմունքի մասին նա պատմել է BRAVO.am-ին:

- Վարակակիրների՝ օրեցօր աճող թվերի պայմաններում ինչպե՞ս եք հաղթահարում տնից դուրս գալու եւ աշխատելու վախը:
- Հանրային հեռուստաընկերությունում առաջին իսկ օրվանից պահպանվել են հակահամաճարակային բոլոր կանոնները, կատարվել են ախտահանումներ, աշխատակազմը կրել է դիմակներ, այդ իսկ պատճառով մենք մեզ շատ ապահով ենք զգացել: Այս ընթացքում բավական փոխվել է մեր աշխատանքն ուղիղ եթերում. եթե սովորաբար ունենում էինք 4-5 հյուր, զրուցում տարբեր թեմաների շուրջ, արտակարգ իրավիճակում, բնականաբար, հյուրեր առհասարակ չենք ունենում՝ մտածելով թե՛ նրանց, թե՛ մեր անվտանգության մասին:

Աշխատանքից դուրս ես եւ իմ ընտանիքը գրեթե ոչ մի տեղ չենք գնացել եւ մինչ օրս էլ խստորեն հետեւում ենք բոլոր ցուցումներին՝ առաջին հերթին մտածելով մեր ծնողների եւ ավագ սերնդի առողջության մասին: Շատ եմ նեղսրտում՝ տեսնելով մարդկանց անլուրջ վերաբերմունքը: Ուզում եմ BRAVO.am-ի ընթերցողներին էլ դիմել Մակրոնի կոչով` «Եկեք համախմբվենք եւ հաղթենք այս անտեսանելի թշնամուն»:

- Կարանտինի ժամանակ ինստագրամաբնակների առօրյան հետաքրքրացնում ու թեթեւացնում էին Ձեր եւ Կայայի «TikTok»-ները: Ո՞ւմ նախաձեռնությամբ սկսեցիք նկարել դրանք:
- Ժամանակակից երեխաները ծնողներից էլ շուտ են տեղեկանում բոլոր նոր խաղերի, մուլտֆիլմերի եւ, իհարկե, հավելվածների մասին: Աղջիկս դեռ նախորդ տարվանից էր խնդրում ներբեռնել «TikTok»-ը, բայց մերժում էի՝ մտածելով, որ հերթական անիմաստ հավելվածն է: Ի դեպ, շատերը մինչ օրս էլ այդպես են կարծում (ծիծաղում է,-հեղ.), բայց իրականում այն զարգացնում է դերասանական, ռեժիսորական հմտությունները, հնարավորություն տալիս մոնտաժի ճկուն գործիքների միջոցով տասը վայրկյանում մի ամբողջ պատմություն կամ իրավիճակ ներկայացնել:

Մանե Գրիգորյանը՝ դստեր հետ


Թե ինչպես ստացվեց, որ ի վերջո ներբեռնեցի հավելվածը. հունվարին Կայան հիվանդացավ, բարձր ջերմություն ուներ, իսկ քանի որ մենք՝ ծնողներս, բոլոր զենքերը վայր ենք դնում, երբ մեր բալիկներն իրենց վատ են զգում, խոստացա աղջկաս ներբեռնել «TikTok»-ը: Սկսեցինք նկարել, ժամանակի ընթացքում ծանոթացանք բոլոր գործիքներին ու հիմա շատ արագ՝ 5-10 րոպեի ընթացքում նկարահանում ենք հոլովակները: Իհարկե, լինում են դեպքեր, երբ կարիք է լինում բավական ժամանակ տրամադրել, հագուստներ փոխել, նկարել, բայց հիմնականում արագ է ստացվում: Բախտս բերել է՝ Կայան շատ արտիստիկ է, միանգամից հասկանում է այս կամ այն խնդիրը եւ գերազանց կատարում (ծիծաղում է,-հեղ.): Շատ ուրախ ենք, որ լավ ու դրական արձագանքներ ենք ստանում:

@manekaya2020

##quarantine ##quarantinelife ##fy ##fyp ##foryourpage ##foryou ##viral ##parentsoftiktok ##momsover30 ##momsoftiktok ##mumsoftiktok ##notfyp ##хочуврек ##рек

♬ El Baile de los Pajaritos - Lawrence Welk


- «TikTok»-ը բավական բաց հարթակ է եւ երեխաների համար այնքան էլ անվտանգ չէ. ինչպե՞ս եք կարգավորում Կայայի մուտքը հավելված:
- Ես հետեւում եմ եւ պետք է ասեմ, որ նա առանց հսկողության չի օգտվում համացանցից՝ ո՛չ «TikTok»-ից, ո՛չ «YouТube»-ից:

@manekaya2020

##parentsoftiktok ##parentsoftiktok ##mom ##fy ##fyp ##foryourpage ##foryou ##viral ##хочуврек ##рек ##notfyp ##momsover30 ##momsoftiktok ##mumsoftiktok ##mums ##moms

♬ original sound - mslegge


- Որքան էլ ժամանցը թեթեւացնի իրավիճակը, միեւնույն է, հոգեբանորեն տուժում են հատկապես երեխաները, ովքեր շփումներ են կորցնում. դուք ինչպե՞ս եք հաղթահարում այս բարդությունը:
- Ասում են՝ յուրաքանչյուր իրավիճակին հարմարվելու համար մարդուն 40 օր է հարկավոր. մասամբ համաձայն եմ այս մտքի հետ: Սկզբում շատ ավելի դժվար էր. հեռավար ուսուցմանը հարմարվելուն թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին ժամանակ էր հարկավոր, բայց բավական արդյունավետ կիսամյակ ունեցանք: Իհարկե, վատ է, որ չէինք կարող հաճախել լողի եւ գեղարվեստական մարմնամարզության, փոխարենը Կայան մասնակվում էր ֆիզկուլտուրային եւ մարզվում տանը: Հուսով եմ՝ աշնանը դպրոցները կվերաբացվեն, քանի որ ինչքան էլ փորձենք հարմարվել իրավիճակին, անհամբեր սպասում ենք՝ վերադառնալու մեր բնականոն կյանքին եւ հատկապես՝ ճամփորդություններին:

Մանե Գրիգորյանը


- Եվ, ամփոփենք՝ վերադառնալով աշխատանքին. վարում էիք «Անկախ տարիքից» նախագիծը, որը բավական մեծ արձագանք ուներ: Այն շարունակելու հեռանկար կա՞:
- Շատ ուրախ եմ, որ «Անկախ տարիքիցն» այդչափ սիրվեց, քանի որ մենք երկու տարի շարունակ 24/7 ռեժիմով աշխատել ենք, ունեցել 4 եթերաշրջան, 66 հերոսուհի: Ինձ ամեն օր գրում են նոր՝ 5-րդ եթերաշրջանի մասին, բայց իրավիճակով պայմանավորված՝ հստակ ոչ մի բան չեմ կարող ասել: Հուսով եմ՝ երբ վարակը նահանջի, կհանդիպենք՝ երջանկացնելու նոր մասնակիցների: Բոլոր հայ կանայք պետք է լինեն երջանիկ, խնամված ու առանց բարդույթների, բայց ամենակարեւորն առողջությունն է: Համբերություն եւ առողջություն բոլորին:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մանե Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW