×


«Մեկ-մեկ ուզում եմ խեղդել Զիրոյանին». Իննա Խոջամիրյանի եւ Զիրոյանի ազնիվ խաղը

«Չինգա Չունգն» Իննա Խոջամիրյանի եւ Զիրոյանի նոր նախագիծն է, որի առաջին եթերը նախատեսված է այս շաբաթ օրը՝ յութուբյան ալիքում: Դերասանուհին BRAVO.am-ին հետաքրքիր մանրամասներ է պատմել նկարահանումներից եւ լուսանկարներ տրամադրել:

«Մտահղացումը դեռ 2018-ից տանջում էր: Պայմանները, մոտիվացիան, ժամանակը միշտ խանգարում էին: Իմ ու Զիրոյանի նախասիրություններն էլ համընկնում են ճամփորդելու հարցում: Մի օր կիսվեցի գաղափարներովս, նա էլ իր գաղափարներից պատմեց: Ժամանցը, հումորը, վլոգը, ճամփորդությունը միաձուլվեցին, դարձավ նախագիծ»,-պատմել է Իննան:

Զիրոյանը եւ Իննա Խոջամիրյանը


Դերասանուհին նշել է, որ փորձում են խուսափել զբոսաշրջային դասական ուղղություններից.«Հայաստանում այնքան հրաշալի վայրեր կան, իսկ մենք հակված ենք արտագնա տուրիզմին, ինչո՞ւ: Այնպիսի վայրեր ենք ընտրում, որտեղ ինքներս առաջին անգամ պիտի լինենք»:

Առաջին նկարահանումից հետո թիմի չորս անդամները երկրորդ կարգի այրվածքներ են ստացել.«Փորձել էինք պաշտպանվել, բայց որոշ նրբություններ հաշվի չէինք առել: Կարմրել եւ այտուցվել էր ամենանուրբ եւ խոցելի հատվածը` դեմքս: Այրվածքներ էինք ստացել բոլորս: Սառը գլխով դատելիս չորսս էլ վախենալի հիշողություններ ունենք: Փառք Աստծո, հիմա զգոն ենք: Նկարահանումները հետաքրքիր դրվագներ չունեն՝ ամբողջը հենց հետաքրքրություն է: Այո՛, չորս հոգի ենք, չորսս էլ՝ մի խելքի: Էլ ի՞նչ է պետք… Պետք է նայել:): Ես եմ, Զիրոյանը, մեր հնչյունային օպերատորը Զիրոյանի կրտսեր եղբայրն է՝ Հովհաննեսը, իսկ օպերատորտն իմ կրտսեր «եղբայրն» է՝ Ամինը Ավագյանը»:

«Չինգա Չունգն» նախագծի նկարահանումներին


Իննան նշել է, որ այժմ փորձում են հնարավորինս շատ ժամանակ տրամադրել նախագծին.«Ուզում ենք հունի մեջ գցել մինչեւ մեր հիմնական աշխատանքների վերսկսելը, որ կարողանանք համատեղել: Իսկապես ազնիվ չինգաչունգ ենք խաղում. ով հաղթեց՝ հաղթեց: Այնպիսի անհարմար տեղերում է Զիրոյանը հաղթում, մեկ-մեկ ուզում եմ խեղդել նրան:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իննա Խոջամիրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport