Այսօր՝ հունիսի 19-ին, կյանքից հեռացել է ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Ռշտունին: Հուլիսի 29-ին նա կդառնար 69 տարեկան:
BRAVO.am-ը ցավակցում է Սուրեն Ռշտունու հարազատներին եւ ընկերներին:
Սուրեն Ռշտունին 1969 թվականից եղել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմի ռեժիսորի օգնական, 1971 թվականից՝ ռեժիսորի ասիստենտ, 1976 թվականից՝ ռեժիսոր, եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի։
1991-2004 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Նոր տարվա ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը։ 1995 թվականին Փարիզի «Sirnea» կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր, այնուհետև Երեւանում եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր ռեժիսորը։
2007 թվականից դասավանդել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հեռուստաֆիլմերի եւ հեռուստածրագրերի ռեժիսուրա կուրսի ղեկավարն է եղել։ 2010 թվականից եթեր է հեռարձակել «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» ժամանցային հաղորդաշարը:
Մի շարք տեսաֆիլմերի հեղինակ եւ ռեժիսոր էր. «Սիրված երգեր» (1997 թ.), «Գարնանային պատմություններ» (1998 թ.), «Մենք ենք, մեր հայերը» (1998 թ.), «Ձմեռային գիշերվա հեքիաթը» (1999 թ.), «Սիրո աստղ» (2004 թ.), «Բաղնիքի ճակատագիրը կամ հեգնանքդ անուշ» (2010 թ.) եւ այլն:
4 տարի շարունակ ուղիղ եթեր է հեռարձակել «Կեսգիշերային ճեպընթաց» եւ «Շաբաթ երեկո» հաղորդաշարերը: 2006 թ. եղել է «Հեռուստառադիոյի 50/80-ամյակ» համերգային նախագծի հեղինակն ու ռեժիսորը, 2007 թ. «4-րդ համահայկական խաղերի» կազմակերպիչն ու ռեժիսորը, 2008-2009 թթ.` Հանրային հեռուստատեսության «Շաբաթ երեկո» հաղորդաշարի գլխավոր ռեժիսորը, 2007-2010 թթ.` «2 աստղ» ժամանցային ծրագրի բեմադրող ռեժիսորը, 2008 թ.՝ Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 85-ամյակի հանդիսավոր միջոցառման գլխավոր ռեժիսորը, 2010 թ. Ստեփանակերտի մարզադաշտում կազմակերպված Արցախի եւ բանակի տարեդարձին նվիրված հանդիսության գլխավոր ռեժիսորը:
BRAVO.am
Աղբյուրը՝ 1lurer.am եւ Վիքիպեդիա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: