Աշխարհի կաթոլիկները երեկ տոնում էին Սուրբ ծնունդը։ Ֆրանսիայում այն, ինչպես միշտ, մեծ շուքով է նշվել: Իսկ նորաձեւության մայրաքաղաքն այն յուրովի է տոնում՝ այստեղ անգամ քաղաքն է ամանորյա «հագնվում»։
Փարիզը հաճախ նաեւ լույսերի քաղաք են կոչում, գլխավոր պողոտայից մինչեւ փոքրիկ փողոցներ ողողվում են լույսերով դեռ նոյեմբերից. այստեղ ավելի շատ նախատոնական շրջանն է հեքիաթային լինում, իսկ հենց տոնական եւ ոչ աշխատանքային օրերը քիչ են՝ միայն դեկտեմբերի 25-ը եւ հունվարի 1-ը, շատ տեղերում զարդարանքները հանում են հունվարի 1-ից, իսկ ամանորյա շուկաները փակվում են նույնիսկ դրանից առաջ։
Նախատոնական այդ շրջանում մայրաքաղաքի փոքր եւ մեծ բնակիչները, բազմահազար հյուրերը շտապում են տեսնելու փարիզյան զարդարանքները, որոնցով քաղաքը մարդկանց ամանորյա հրաշքի մեջ է ընկղմում։
Սուրբ ծննդյան կախարդանքի անբաժանելի մասն են համարվում տոնական ցուցափեղկերը, ամենամյա հանդիպման վայրը Galeries Lafayette առեւտրի կենտրոնն է, ուր բոլորը շտապում են անիմացիոն ցուցափեղկերը տեսնելու։ Փարիզի սրտում արդեն 130 տարի է՝ հանրախանութը կենդանացնում է ծննդյան տոնը, իսկ ներսում ամեն անգամ ամենամեծ ու շքեղ տոնածառն է սպասում։ Ամեն տարի այդ զարդարանքների իրականացումը վստահվում է հայտնի որեւէ դիզայների։
Իսկ այս տարվա նորույթը ֆեշն կարուսելն է՝ Carrousel Louis Vuitton-ը, որ դրված է Վանդոմ հրապարակում։ Մանկության խորհրդանիշ այս կարուսելը դրվել է լյուքս ապրանքանիշի կողմից՝ տարեվերջյան տոնակատարությունների համար: Այն անվճար է եւ բաց բոլորի համար մինչեւ հունվարի 1-ը։ Նորաձեւության այս պտույտը ձեզ LV-ի կողմից ճանապարհորդության կտանի՝ Փարիզի սրտում գտնվող ֆանտաստիկ կենդանիների մեջքին:
Տեքստը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ հեղինակի եւ sortiraparis.com-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: