×


Արփին եւ Միհրանը որդի կունենան

Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանն ամիսներ անց ծնողներ կդառնան: Նրանք սոցցանցային իրենց էջերում նոր լուսանկարներ են հրապարակել, որոնցում երեւում է Արփիի կլորացած փորիկը, քիչ առաջ էլ հայտնել են առաջնեկի սեռը:

2019-ի դեկտեմբերին ամուսնացած զույգը որդի կունենա: Փոքրիկի սեռը նրանք հայտնել են «Արմենիա» հեռուստաընկերության նախաձեռնած համերգային երեկոյի ժամանակ՝ կտրելով հատուկ պատրաստված տորթը: 

Արփի Գաբրիելյանը եւ Միհրան Ծառուկյանը


Միհրանը խոստացավ, որ իրենց փոքրիկի օրորոցայինն ինքն է երգելու.«Մեր շատ սիրելի ընկերներ Ավետ Բարսեղյանն ու Մարտին Միրզոյանը մի գեղեցիկ երգ են գրել նրա համար: Հուսով եմ, որ շատ ու շատ փոքրիկների սիրելի օրորոցայինը կդառնա»,-նշել է երգիչը, սեր խոստովանել Արփիին եւ հավելել, որ երգը կոչվում է «Հոր օրորը»:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ առողջ բալիկ մաղթում:

BRAVO.am

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին