Քանյե Ուեսթը ներկայացրել է «Yeezy»-ի նոր հավաքածուի մարզակոշիկներն ամենաանսպասելի անվամբ՝ «Արարատ»: Ապրանքանիշի ինստագրամյան պաշտոնական էջից պարզ է դառնում, որ 75 դոլար արժողությամբ մարզակոշիկների առաջին խմբաքանակը ամբողջությամբ վաճառվել է վաճառքի մեկնարկից կարճ ժամանակ անց:
Հիշեցնենք, դեռեւս 2019-ի դեկտեմբերին Քիմ Քարդաշյանը, ով միշտ աջակցում է ամուսնուն, Տոկիոյում արված լուսանկար էր հրապարակել, որում այս մոդելի կոշիկներով էր: Սակայն այդ ժամանակ դեռ ավելին հայտնի չէր նոր հավաքածուհի գաղափարի եւ անվան մասին:
Մարզակոշիկը միանգամից քննարկումների առիթ էր դարձել օգտատերերի շրջանում. ոմանք այն համեմատում էին «Օտարը» ֆիլմի կերպարների հետ, շատերն էլ՝ նմանեցնում հեծանվորդի սաղավարտի, եւ անվան հրապարակումից հետո միայն պարզ դարձավ, թե ինչից է ոգեշնչվել ռեփեր-դիզայներ Քանյեն:
Հատկանշական է, որ «Արարատը» թողարկվեց Ուեսթի եւ հանրահայտ «The Gap»-ի համագործակցության մասին հայտարարությունից ընդամենը ժամեր անց: Ընկերությունների հայտարարության համաձայն՝ Քանյեն հագուստի հավաքածու կստեղծի, որի թողարկումը նախատեսվում է 2021 թվականին:
Պատրաստեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Գլխավոր լուսանկարը՝ Վահան Ստեփանյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: