×


«Իրականում... ». Արփի Գաբրիելյանի գրառումն՝ իր հղիության մասին

Արփի Գաբրիելյանը ֆեյսբուքյան նոր գրառմամբ պարզաբանել է, որ մտադրություն չեն ունեցել բարձրաձայնել իր հղիության մասին, սակայն հանգամանքների բերումով պլանները փոխվել են:

«Իրականում... մենք չէինք ցանկանում հանրայնացնել իմ կարգավիճակի մասին լուրը, որովհետեւ նախ այն շատ նեղ անձնական է, եւ հետո՝ այս չափազանց դժվարին ժամանակաշրջանը՝ կապված համաճարակի հետ: Հավատացեք՝ մենք շատ լավ գիտենք ու հասկանում ենք մարդկանց այսօրվա խնդիրներն ու հոգսերը... Ու եթե մեր լրատվամիջոցներն ու լրագրողները, նաեւ մեր կոլեգաներից ոմանք իրենց փոքր-ինչ զուսպ եւ սոլիդար դրսեւորեին, չգրեին ու չխոսեին իմ կարգավիճակի մասին «ինստալայվերում» եւ կայքերում, մենք չէինք հրապարակի ոչ մի լուսանկար եւ նույնիսկ հեռուստահաղորդում էլ երեւի թե չլիներ։ Բայց քանի որ ամեն ինչ այդպես դասավորվեց, մենք որոշեցինք ինքներս կիսվել ձեզ հետ մեզ համար շատ սպասված եւ կարեւոր նորությամբ»,-նշել է երգչուհին:

Արփի Գաբրիելյանը


Նա շնորհակալություն է հայտնել բոլոր շնորհավորանքների, ջերմ ու բարի խոսքերի, մաղթանքների համար.«Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կարողանում են ուրախանալ ուրիշի երջանկությամբ: Շնորհակալ եմ նաեւ այն կանանց եւ աղջիկներին, որոնց կարծիքով ես շատ տգեղ եմ: Ի տարբերություն ինձ՝ դուք շա՜տ գեղեցիկ եք, սիրելիներս: Պարզապես ուզում եմ ասել՝ աննկարագրելի երջանիկ եմ, որ պիտի մայրանամ: Ու ի սրտե ցանկանում եմ բոլոր կանանց երջանկության այս զգացողությունը»։

Արփիին ցանկանում ենք թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ: Նշենք, որ երգչուհու հղիության լուրը սկսեց շրջանառվել ամիսներ առաջ, իսկ առիթ էր դարձել զույգի հրապարակած լուսանկարը: Հետո արդեն Արփիի ֆեյսբուքյան էջում նկատեցինք հայտարարություն այն մասին, որ հեռուստահաղորդման ժամանակ կհայտնեն իրենց առաջնեկի սեռը: 

BRAVO.am
Լուսանկարները՝ Արփիի Ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին