×


«Այդ մասին դեռ չեմ մտածում». Էլեն Ազնավուրյան

Էլեն Ազնավուրյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: «Պատվից առավել» սերիալի դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է լուսանկարահանման ընթացքի, նաեւ այն մասին, թե ինչու այս շրջանում որեւէ նախագծում ընդգրկված չէ:

«Լուսանկարվելու համար հատուկ առիթ չկար, ուղղակի որոշեցինք եթերային, նուրբ կերպար ստանալ: Առհասարակ, փորձում եմ ֆոտոշարքերն ինձ հոգեհարազատ թեմաներով անել, որոնցում կարտացոլվեն ներդաշնակությունն ու հանգստությունը»,-ասել է նա:

Էլեն Ազնավուրյանը


Էլենից հետաքրքրվել ենք՝ ինչով է զբաղվում այս շրջանում.«Աշխատում եմ մոդելային եւ էթիկետի դպրոցում, նաեւ իմ անձնական փոքրիկ բիզնեսն ունեմ: Սերիալում նկարահանվելու առաջարկներ եւս եղել են այս ընթացքում, բայց եթեր դուրս գալու մասին դեռ չեմ մտածում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Avenyan Photo-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW