«Պատվից առավել» սերիալի դերասանուհի Էլեն Ազնավուրյանը, ինչպես պատմել ենք, քթի պլաստիկ վիրահատություն է կատարել: Նա արդեն նոր տեսքով լուսանկարներ ունի, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին եւ խոսել արձագանքների մասին:
«Գոհ եմ թե՛ տեսքից, թե՛ շնչառությունիցս: Տեսքը դեռ վերջնական չէ. պետք է մի քանի ամիս սպասեմ: Արձագանքները միայն դրական են, կարծում եմ՝ այնքան էլ չեմ փոխվել, եւ տեսքը բնականին շատ մոտ է»,-նշել է նա եւ հավելել. «Կան մարդիկ, ովքեր անցնում են չափն ու փչացնում իրենց գեղեցկությունը: Իսկ առհասարակ, եթե կարող ես փոքրիկ միջամտություն անել, եւ դա կազդի ինքնագնահատականիդ բարձրացման վրա, իհարկե, պետք է անել»:
Էլեն Ազնավուրյանը
Էլենը չի խուսափում դիմահարդարվելուց, սակայն ուշադիր է նաեւ բժշկի ցուցումներին.«Պարզապես պետք է զգույշ լինել, մշակել, որպեսզի սպիներն ու այտուցները շուտ անցնեն»:
Այս օրերին նա զբաղված է համալսարանի հեռավար դասերով, նշում է՝ ավելի շատ են պարապում, քան սովորաբար: Իսկ ինչ վերաբերում է սիրելիին, ստիպված են եղել հանդիպումները սահմանափակել, սակայն պատճառը միայն համավարակը չէ.«Այս շրջանում նա աշխատանքի բերումով քաղաքում չի լինում, իսկ երկրում իրավիճակի պատճառով հնարավոր չէ քաղաքից դուրս գնալ-գալ»,-եզրափակել է դերասանուհին:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էլեն Ազնավուրյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: