Հոլիվուդյան իրականությունը՝ «սովետական» կինեմատոգրաֆի կոլորիտով. Klod Mande կեղծանվամբ իլյուստրատորը ռուսական մեդիատիրույթում հայտնի է դարձել իր կոլաժներով, որոնցում նա համադրում է խորհրդային եւ արտասահմանյան ժամանակակից ֆիլմերի կադրերը։ Ընդ որում՝ դրանք շատ հետաքրքիր, հաջող ու զվարճալի են ստացվում։
Շուրիկը՝ «Մի անգամ Հոլիվուդում»
Կլոդի մասին շատ բան հայտնի չէ։ Պարզ է միայն, որ նա ծննդով Կազան քաղաքից է, հրաշալի տիրապետում է ֆոտոշոփին եւ ունի իր ինստագրամյան համանուն էջը՝ 35 հազարից ավելի հետեւորդով:
«Ջոքերը» եւ «Հաջողության ջենթլմենները»
Իր աշխատանքներում Կլոդը համատեղում է երկու տարբեր աշխարհներ՝ արեւմտյան եւ հայրենի կինոն, ինչպես, օրինակ, «Կովկասի գերուհին» եւ «Ստրիպտիզի պարուհիները», «Ջոքերը» եւ «Հաջողության ջենթլմենները», «Մոխրագույնի 50 երանգները» եւ «3+2»-ը:
««Ի» գործողությունը» եւ «Հիշողության օրագիրը»
Նրա կոլաժներն ուղեկցվում են նաեւ հումորային գրառումներով՝ տվյալ կադրի եւ հերոսների վերաբերյալ։
«Մարտական ակումբ» եւ «Ծառայողական սիրավեպ»
Ներկայացնում ենք Klod Mande-ի ամենահաջողված եւ թարմ աշխատանքներից մի քանիսը։
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: