×


«Սիրով եւ շքեղ նվերներով լեցուն օր պարգեւեցին». Հովհաննես Բաբախանյանի 52-ամյակը՝ օվկիանոսի ափին

Հովհաննես Բաբախանյանը հուլիսի 1-ին դարձել է 52 տարեկան: ԱՄՆ-ում բնակվող դերասանը Խաղաղ օվկիանոսի ափին անցկացրած օրվա լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով ընտանիքի մատուցած անակնկալի եւ անմոռանալի տարեդարձի մասին:

Առաջին շնորհավորողները կինն ու երեխաներն են եղել.«Համավարակն, ինչ խոսք, սահմանափակումներ դրել է, բայց միեւնույն է՝ Մարիս, Գոռս, Էլլաս, Լիաս ու Սարոս ինձ անփոխարինելի սիրով եւ շքեղ նվերներով լեցուն անմոռանալի մի ամբողջ օր պարգեւեցին: Շատ եմ սիրում բոլորին: Նվերներս շատ են, տարբեր եւ յուրաքանչյուրն իր տեսակի մեջ ու իմաստով կարեւոր ու անփոխարինելի»,-պատմել է հոբելյարը:

Հովհաննես Բաբախանյանի 52-ամյակին


Տորթի մոմերը փչելիս նյութական երազանքներ չի մտապահում.«Ամենամեծ խնդրանքս այն է, որ Աստված հանկարծ մեզ չլքի այս անհասկանալի, դիմակավորված սահմանափակության ու մթության մեջ: Ծննդյանս օրերին երբեք չեմ տխրել. յուրաքանչյուր տարի ավելի ու ավելի հատուկ է կազմակերպվում տարեդարձս»:

Մտաբերել է նաեւ մանկության տարիներին նշած տարեդարձը.«Երբ 4 տարեկան էի, ծնողներս ինձ կանգնեցրել էին սեղանի վրա, որ կարողանամ մորս պատրաստած տոնական տորթի մոմերը փչել. այսօրվա պես հիշում եմ՝ ամենաշատն ուրախացել էի, որ պապայիս ու մամայիս «բոյին» եմ: Փոքրիկ ձեռքերս նրանց պարանոցներին՝ համբուրում էի մե՛կ մայրիկիս, մե՛կ՝ հայրիկիս: Անփոխարինելի ու անկրկնելի զգացում էր»:

Հովհաննես Բաբախանյանը՝ կնոջ հետ


Պարտադիր հետեւում են հակահամաճարակային բոլոր կանոններին.«Դժվար եմ հաղթահարում, բայց կարգապահ եմ: Կորոնավիրուսի տարածման պատճառով բոլոր ծրագրերս սառեցված են: Հուսով եմ՝ աշնանն ամեն ինչ կվերաբացվի»,-եզրափակել է դերասանը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսնակարները տրամադրել է Հովհաննես Բաբախանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport