Գոհար Ավետիսյանը հուլիսի 3-ին առաջին անգամ մայրացել է։ Մոսկվաբնակ դիմահարդարը որդի է ունեցել:
Բնական ճանապարհով է ծննդաբերել. «Կծկումների շրջանը մի քանի օր տեւեց: Կեսարյան հատում չի եղել, ինքնուրույն եմ ունեցել իմ փոքրիկին, իհարկե, ցավերը շատ ուժեղ էին, ցավազրկում արվեց»,-պատմել է նա:
Գոհար Ավետիսյանը
Գոհարը խոսել է նաեւ զգացողությունների մասին.«4 կիլոգրամ երջանկություն եւ անիրական սեր առաջին իսկ պահից։ Նա տարեդարձիս լավագույն նվերն է: Օրեր առաջ մտածում էի՝ որտեղ եւ ում հետ կարելի է անցկացնել ծննդյանս օրը, ձեզնից ոմանք գրել էին՝ ծննդատանը. փաստորեն չէիք սխալվում, ես այստեղ եմ ու շատ երջանիկ. կյանքիս ամենալավ տարեդարձն է, իմ երջանկությունը կողքիս է եւ նայում է իր մայրիկին»,-֊ գրել է նա՝ հրապարակելով իր ու որդու՝ ծննդատանն արված առաջին լուսանկարը։
Նշենք, որ դիմահարդարն այսօր դառնում է 27 տարեկան։ Նախկինում անձնական կյանքը հանրային դարձնող բլոգերը հրաժարվում է խոսել փոքրիկի հայրիկի մասին, նույնիսկ չի հրապարակում վերջինիս լուսանկարը։
Գոհար Ավետիսյանը
Հիշեցնենք, Գոհարը երկրորդ անգամ է ամուսնացել. նրա ու առաջին ամուսնու՝ Վահիկ ֊Մարտիրոսյանի համատեղ կյանքը տեւել էր մեկ ֊֊ամիս։
Պատրաստեց Մերի Պողոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Գոհար Ավետիսյանի ինստագրամյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: