×


Մահացել է Էնիո Մորիկոնեն

91 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի հանրահայտ կոմպոզիոտր եւ դիրիժոր Էնիո Մորիկոնեն: Այս մասին հայտնել է Corriere della Sera:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ անվանի երաժիշտը մահացել է այս գիշեր՝ Հռոմում:

Էնիո Մորիկոնեն մեր ժամանակների ամենահայտնի կինոկոմպոզիտորներից մեկն էր: Երաժշտություն է գրել ավելի քան 400 կինոնկարի եւ սերիալի համար։ Որպես կոմպոզիտոր՝ հինգ անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, 2007-ին «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆի մեջ նշանավոր ավանդի համար, 2016-ին՝ Քվենտին Տարանտինոյի «Գարշելի ութնյակը» ֆիլմի սաունդթրեքի համար: 1987թ. «Անձեռնմխելիները» կինոնկարի երաժշտության համար արժանացել է «Ոսկե գլոբուս» եւ «Գրեմմի» մրցանակների։

Մորիկոնեն երաժշտություն է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են՝ «Մի անգամ Ամերիկայում», «Լավը, վատը, չարը», «Մի անգամ Վայրի Արեւմուտքում», «Առաքելություն», «Մալենա», «Անձեռնմխելիները», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Ազատագրված Ջանգոն», «Գարշելի ութնյակը», «Դեկամերոն», «Բագսի», «Պրոֆեսիոնալ»։

BRAVO.am





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport