×


Անելյա Գուբրյանը՝ Թաթայի եւ 3.33-ի հետ համագործակցության մասին

Մոդել, սերիալային դերասանուհի Անելյա Գուբրյանը նկարահանվել է Թաթայի եւ «3.33» խմբի նոր տեսահոլովակում: Համագործակցության մասին նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Ձյունը հալել էր» երգի տեսահոլովակում նկարահանվելու առաջարկն Անելյան միանգամից է ընդունել.«Սկզբում զանգահարեցին եւ առաջարկեցին հանդիպել ռեժիսորի հետ: Երբ խոսեցինք, լսեցի երգը, առանց մեկ րոպե մտածելու համաձայնեցի, որովհետեւ թե´ Թաթային, եւ թե´ «3.33» խմբին շատ եմ սիրում»:

Անելյա Գուբրյանը


Պարզվում է՝ մոդելը Թաթայի, Ֆելիքս Խաչատրյանի եւ A.Chilla-ի հետ հանդիպում չի ունեցել, քանի որ նկարահանումները տարբեր ժամանակահատվածներում են եղել. «Նկարահանող թիմի որոշ անդամների վաղուց էի ճանաչում, շատ դրական մթնոլորոտւմ, հեշտ ու հաճելի նկարահանումներ ունեցանք, քանի որ բոլորն իրենց գործում պրոֆեսիոնալ էին»,-պատմել է նա:

Անելյան նշել է, որ թեեւ հաճախ է նկարահանումների առաջարկներ ստանում, ոչ բոլորն է ընդունում.«Առաջին հերթին պետք է երգն ու կատարողն ինձ դուր գան: Սա իմ առաջին տեսահոլովակն էր»:

Անելյա Գուբրյանը


Այս շրջանում Անելյան շարունակում է կարանտինային օրակարգով ապրել, զբաղվում է ինքնակրթությամբ, դեմքի եւ մազերի խնամքով:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անելյա Գուբրյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին