×


«Երբ բռնությամբ խուժում են քո տուն, միակ ճանապարհը պայքարն է». Նազենի Հովհաննիսյան

Տավուշի սահմանին երեկվանից Ադրբեջանի կողմից իրավիճակը պարբերաբար սրվում է, ինչին հայկական զինված ուժերը տալիս են համարժեք պատասխան: Դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այս առիթով գրառում է կատարել՝ նշելով, որ աշխարհին հասկանալի լեզուն միայն ուժի լեզուն է:

«Ունե՞ս ուժ ու հստակ ռազմավարություն՝ կենցաղից մինչեւ ռազմաճակատ, կունենաս եւ կպահես հայրենիքդ: Մենք պարտվում ենք միայն ոգով տկարանալով: Հայը երբեք չի եղել ագրեսոր, չի սկսել մարտական գործողություն ու չի ցանկացել վնասել ուրիշին: Երեկվանից սկսված դեպքերը նորից դրա վառ ապացույցն են: Բայց, երբ բռնությամբ խուժում են իր ՏՈՒՆ, միակ ճանապարհը պայքարն է՝ իր ինքնապաշտպանությամբ ու իր երկրի ազատգրմամբ:

Աստված պահի ու պահպանի Հայոց աշխարհի սահմանների անառիկության երաշխավոր Հայկական բանակի յուրաքանչյուր նվիրյալի` զինվորից մինչեւ սպայական կազմ: Աստված մեզ զորավիգ թող լինի»,-գրել է նա:

BRAVO.am
Լուսանկարը՝ Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport