×


«Հոգուս խորքում երազում եմ այդ մասին». Իրինա Թովմասյանի խոստովանությունը

Իրինա Թովմասյանն ընտանեկան ալբոմը համալրել է նոր լուսանկարներով: Գեղեցկուհու եւ դուստրերի՝ Ալյայի եւ Մարիայի նոր ֆոտոշարքի հեղինակն Էդգար Մարտիրոսյանն է, նկարահանումն իրականացրել են Ապարանում:

«Աննկարագրելի լավ միջավայրում ենք աշխատել, սրանից լավ ուղղակի չէր էլ կարող լինել. երգելով, պարելով, կատակներ անելով, ուրախ տրամադրությամբ լավ օր ենք անցկացրել բնության գրկում: Արտակարգ դրության ժամանակ սա հիանալի առիթ էր՝ ցրվելու եւ անմոռանալի պահեր ապրելու համար»,- պատմել է Իրինան:

Իրինա Թովմասյանը՝ դուստրերի հետ


Արդյունքը գահացնող է.«Շատ լավ կարծիքներ ենք լսել, մեզ էլ լուսանկարները շատ են դուր եկել: Աղջիկներս էլ շատ ոգեւորված եւ հիացած են: Այս ոճն իմ ամենասիրելիներից է՝ նուրբ եւ կանացի կերպարներ, բնություն»:

Իրինա Թովմասյանը


Իրինան նաեւ խոստովանություն է արել.«Հոգուս խորքում երազում եմ դերասանուհի դառնալու մասին. ուզում եմ խաղալ թատրոնում եւ տարբեր կերպարներով ներկայանալ: Այդ բացը լուսանկարների միջոցով եմ լրացնում: Կան շատ կերպարներ, որոնցով կցանկանամ ներկայանալ: Աղջիկներիս մասնագիտության ընտրության մասին խոսելը դեռ շատ շուտ է, բայց նրանք էլ արվեստին շատ մոտ են. այն ապրում է նրանց մեջ»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ EMphotograph-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW