×


Վիկտորյա Սահակյանը՝ սեքսի թեման շոշափելու եւ ներքնազգեստներ գովազդելու մասին

Վիկտորյա Սահակյանը վերջերս որպես մոդել կրկին համագործակցել է Իննա Խոջամիրյանի հետ եւ ներկայացնում է նրա «Insomnia» ապրանքանիշի ներքնազգեստների նոր հավաքածուն: Սեւանում նկարահանումների, մարդկանց արձագանքի մասին Կամերային թատրոնի դերասանուհին պատմել է BRAVO.am-ին, նաեւ անդրադարձել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած իր հարցազրույցներից մեկին:

«Իննան առաջարկեց, սիրով համաձայնեցի: Ինչպես նախկինում էի ասել, շատ հավանում եմ թե՛ բրենդը, թե՛ աշխատանքը նրանց հետ. պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում, աշխատանքն էլ արագ եւ որակյալ է ստացվում»,-նշել է նա եւ հավելել, որ չի եղել այնպիսի մի նմուշ, որը հրաժարվել է հագնել.«Էսթետիկ գույներով են եւ սեքսուալ»:


Խոսելով արձագանքների մասին՝ Վիկտորյան ասել է.«Այս աշխարհում կատարվող ամեն երեւույթի մասին մարդիկ տարատեսակ կարծիքներ ունեն: Այս անգամ էլ բավական դրական կարծիքներ եմ լսել, ընկերներիցս շատերը հիացական խոսքերով նամակներ են ուղարկում, իսկ նեգատիվ հաղորդագրություններին ուշադրություն չեմ դարձնում, եւ այդ մարդիկ գնում կորում են՝ իրենց նամակներով հանդերձ»:

Իսկ ծնողների արձագանքի մասին ասել է.«Մայրս բավական հանգիստ արձագանքեց, որովհետեւ ես արդեն 7 տարի է՝ ապրում եմ Երեւանում, ծնողներիցս հեռու: Իհարկե, միշտ անհանգստացել է, հսկել իմ քայլերը, բայց քիչ-քիչ սովորել է նրան, որ հնարավոր է՝ ունենամ նաեւ այսպիսի աշխատանք: Գիտի՝ ցանկացած բան, որ անում եմ, թեկուզ անհատական ֆոտոշարքերը սոցցանցային էջերի համար, էլի աշխատանք է: Հաստատ ոչ ոք սիրուն լուսանկարներ չի անում եւ պահում իր արխիվում, որ հետագայում երեխաներին ցույց տա: Մաման բավական ադեկվատ է վերաբերվում իմ գործունեությանը եւ վստահում է, իսկ պապան չգիտի»:


Վիկտորյան վերջերս հյուրընկալվել էր «Բա հետո» հաղորդաշարին, որի շրջանակում հնչել են նաեւ անձնական բնույթի հարցեր, ինչպես, օրինակ՝ Թամարա Գեւորգյանը նրան հարցրել է՝ «Սեքսով զբաղվե՞լ ես, իսկ կուզեի՞ր»: Այս դրվագն առանձին տարածվել է սոցցանցերում եւ քննադատությունների առիթ դարձել:

«Չեք պատկերացնի՝ հազարավոր նամակներ էին ինձ գրում, նույնիսկ որոշեցի փակել էջիս հասանելիությունը, որպեսզի անհասկանալի ամեն երեւույթ չկարողանա ինձ գրել: Դրա հետ կապված կուզեի ասել, որ մարդիկ ճիշտ չեն ընկալում շատ բաներ: Նախ՝ ես պատասխանատու չեմ հաղորդավարուհու հարցերի համար, բայց փորձել եմ իմ հանդիսատեսի հետ անկեղծ լինել: Մարդիկ շրջանցել են ֆիլմի, թատրոնի թեման, նաեւ այլ թեմաներ, որոնք շոշափվել են, ու կենտրոնացել են շատ սխալ բանի վրա: Ուզում եմ կոչ անել հանդարտվել. ամեն ինչ նորմալ է, ես բացարձակ չեմ ձգտում տղամարդ գտնել, եւ այդ հաղորդման ժամանակ հնչածը կոչ չէր: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են ինձ եւ իմ հաջողություններով ուրախանում են կամ տխրում անհաջողություններից»,-եզրափակել է դերասանուհին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Insomnia» ապրանքանիշի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW